https://arm.sputniknews.ru/20260918/ajd-inch-eq-asum-dzer-chapery-tshanacheq-azh-pvokhkhvosnakn-anjatec-shiraz-manukjani-mikrvofvony--106997004.html
Այդ ի՞նչ եք ասում, Ձեր չափերը ճանաչեք. ԱԺ փոխխոսնակն անջատեց Շիրազ Մանուկյանի միկրոֆոնը
Այդ ի՞նչ եք ասում, Ձեր չափերը ճանաչեք. ԱԺ փոխխոսնակն անջատեց Շիրազ Մանուկյանի միկրոֆոնը
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը հայտարարեց, որ չարժե ԱԺ դալիճում նման վեճեր ծավալել։ 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T13:46+0400
2026-09-18T13:46+0400
2026-09-18T19:10+0400
աժ (ազգային ժողով)
տեսանյութեր
տեսանյութ
վեճ
հիսուս քրիստոս
արձան
գագիկ ծառուկյան
աստվածաշունչ
շիրազ մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106995471_0:0:1281:720_1920x0_80_0_0_78c72fad6a567be3291151c167ca06b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում այսօր իշխանություն–ընդդիմություն կրքերը բորբոքվեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի ելույթի ժամանակ։«Գյոռմամիշ», «հորթ»․ ԱԺ–ում կրքերը լարվեցին, վեճը տեղափոխվեց միջանցք«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի։ Եթե կանգնեցված լիներ, ապա իշխանության մի փոքր զանգվածի հոգևոր, կրոնական զգացմունքները կվիրավորվեին»,–հայտարարեց Մանուկյանը։ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին պատգամավորի ասածները դուր չեկան, և նա որոշեց անջատել պատգամավորի միկրոֆոնն ու թույլ չտալ շարունակել ելույթը։ Մանուկյանը փորձեց ընդդիմանալ, սակայն ստիպված եղավ զբաղեցնել իր տեղը։ Ալեքսանյանը շարունակեց` ասելով, որ այն, ինչ ասաց պատգամավորը, դա չափազանց մեծ վիրավորանք է իրենց հասցեին։«Հիմա Ձեզ որ ասեմ` խաչը ցույց տամ, կվիրավորվեք, Դուք չե՞ք վիրավորվի»,– հայտարարեց ԱԺ փոխնախագահը։ Այնուհետև վեճ սկսվեց «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միջև։ «Էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել». Քյարամյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ այս միջադեպին` հիեցնելով, որ ԱԺ նիստերի դահլիճում ավելի վատ հայտարարություններ են հնչել, սակայն ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի միկրոֆոնը չեն անջատել։ «Սա չարաշահում է, սա իշխանության ուզուրպացիա է, պարո՛ն Ալեքսանյան»,– հայտարարեց նա։Ավելի ուշ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինքը դահլիճում չէր, հետո ուսումնասիրել է ծագած աստվածաբանական վեճը և եկել այն եզրակացության, որ չարժե ԱԺ դալիճում նման վեճեր ծավալել։ Նշենք, որ ԱԺ–ն այսօր շարունակեց քննարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
"Դա չափազանց վատ վիրավորանքա, էլի"․ Շիրազ Մանուկյանի ելույթը դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին
Sputnik Արմենիա
"Դա չափազանց վատ վիրավորանքա, էլի"․ Շիրազ Մանուկյանի ելույթը դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին
2026-09-18T13:46+0400
true
PT2M47S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106995471_120:0:1080:720_1920x0_80_0_0_3c2f352e7edd1dda669232bdfe933beb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), տեսանյութեր, տեսանյութ, видео, վեճ, հիսուս քրիստոս, արձան, գագիկ ծառուկյան, աստվածաշունչ, շիրազ մանուկյան
աժ (ազգային ժողով), տեսանյութեր, տեսանյութ, видео, վեճ, հիսուս քրիստոս, արձան, գագիկ ծառուկյան, աստվածաշունչ, շիրազ մանուկյան
Այդ ի՞նչ եք ասում, Ձեր չափերը ճանաչեք. ԱԺ փոխխոսնակն անջատեց Շիրազ Մանուկյանի միկրոֆոնը
13:46 18.09.2026 (Թարմացված է: 19:10 18.09.2026) ԱԺ նախագահը հայտարարեց, որ չարժե ԱԺ դալիճում նման վեճեր ծավալել։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում այսօր իշխանություն–ընդդիմություն կրքերը բորբոքվեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի ելույթի ժամանակ։
«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի։ Եթե կանգնեցված լիներ, ապա իշխանության մի փոքր զանգվածի հոգևոր, կրոնական զգացմունքները կվիրավորվեին»,–հայտարարեց Մանուկյանը։
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին պատգամավորի ասածները դուր չեկան, և նա որոշեց անջատել պատգամավորի միկրոֆոնն ու թույլ չտալ շարունակել ելույթը։
«Պարո՛ն Մանուկյան, Ձեր չափերը ճանաչեք, ի՞նչ է նշանակում` մի փոքր հատվածի կրոնական զգացմունքները կվիրավորվեին Քրիստոսի արձանից կամ պատկերից…Այդ ի՞նչ եք ասում,– բացականչեց Ալեքսանյանը` նախազգուշացում տալով Մանուկյանին,–գնացեք, նստեք Ձեր տեղը` մինչև կսովորեք, թե ինչպես է պետք խոսել»։
Մանուկյանը փորձեց ընդդիմանալ, սակայն ստիպված եղավ զբաղեցնել իր տեղը։ Ալեքսանյանը շարունակեց` ասելով, որ այն, ինչ ասաց պատգամավորը, դա չափազանց մեծ վիրավորանք է իրենց հասցեին։
«Հիմա Ձեզ որ ասեմ` խաչը ցույց տամ, կվիրավորվեք, Դուք չե՞ք վիրավորվի»,– հայտարարեց ԱԺ փոխնախագահը։
Այնուհետև վեճ սկսվեց «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միջև։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ այս միջադեպին` հիեցնելով, որ ԱԺ նիստերի դահլիճում ավելի վատ հայտարարություններ են հնչել, սակայն ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի միկրոֆոնը չեն անջատել։
«Սա չարաշահում է, սա իշխանության ուզուրպացիա է, պարո՛ն Ալեքսանյան»,– հայտարարեց նա։
Ավելի ուշ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինքը դահլիճում չէր, հետո ուսումնասիրել է ծագած աստվածաբանական վեճը և եկել այն եզրակացության, որ չարժե ԱԺ դալիճում նման վեճեր ծավալել։
«Աստվածաշնչում ասվում է, որ չի կարելի Աստծու անունը զուր տեղը տալ։ Նաև չեմ կարծում, որ Հիսուս Քրիստոսի արձանը պետք է օգտագործել որպես քաղաքական փաստարկների հավելյալ հզորացման գործիք»,– նշեց Ռուբինյանը։
Նշենք, որ ԱԺ–ն այսօր շարունակեց քննարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը։