00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել». Քյարամյան

Բաժանորդագրվել
Նիստը վարող ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձեց կրքերը հանդարտեցնել և «սաստել» Քյարամյանին։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև։ Բանը հասավ փոխադարձ վիրավորանքներին, հայհոյանքներին, անգամ Աղազարյանի կողմից «աջից հարված» ստացավ միկրոֆոնը։
«150 տարի է` պատգամավոր եմ, ամբողջ աշխարհը գիտի իմ ունեցվածք–չունեցվածքի մասին, Դուք այս ամբիոնից շատ հանդուրժող ու կիրթ ձևով պատասխանում եք պարոն Լևոն Քոչարյանի հարցին, որն ունի լիքը բիզնեսներ, սակայն սկսնակ բիզնեսներին հենց սկզբից մորթում եք (խոսքը, մասնավորապես, վերաբերում է մեքենաների ներկրմանը), որը վաղը մյուս օրը չաճեն ու դառնան լեևոնքոչարյանական, սեդրակքոչարյանականներ։ Ինչքանո՞վ է դա ճիշտ։ Պարոն Քյարամյան, ես ձեր դեմ անձնական ոչ մի բան չունեմ, սակայն այստեղ Դուք ելույթ եք ունենում, ու ինչ–որ մեկը շատ կոպիտ ձևով ռեպլիկ է բաց թողնում, ու Դուք շատ կոպիտ ձևով արձագանքում եք։ Դուք դրա իրավունքը չունեք»,– հայտարարեց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ դիմելով ՔԿ նախագահին։
Դրան նախորդել էր բանավեճ Աղազարյան-Քյարամյան հարցուպատասխանի ժամանակ՝ կալանքը որպես հիմնական խափանման միջոց օգտագործելու վերաբերյալ։
Ի պատասխան Արգիշտի Քյարամյանը բորբոքվեց.
«Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողել, եթե եղել է այդպիսին, ուրեմն շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»,- ի պատասխան Աղազարյանի խոսքի հայտարարեց Քյարամյանը։
Նիստը վարող ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձեց կրքերը հանդարտեցնել և «սաստել» Քյարամյանին։
«Դուք Ազգային ժողովում եք, և էդ տղայական խոսակցությունն էստեղ չի անցնում»,- ասաց Քոչարյանը։
Քյարամյանը թույլ չտվեց Քոչարյանին շարունակել. «Դուք հանկարծ չորակեք իմ խոսակցությունները։ Տղայական է ազդարարման համակարգին «գործ տալ» ասելը»։
Քննչական կոմիտեի նախագահը նաև հարց ուղղեց Հովիկ Աղազարյանին․
«Խնդրում եմ նաև մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով»,- ասաց Քյարամյանը։
Հավելենք՝ լրատվամիջոցներն այսօր հայտնել էին, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նշվում է, որ չի բացառվում, որ այս գործով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտնի ԱԺ և Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի:
Լրահոս
0