00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Գյոռմամիշ», «հորթ»․ ԱԺ–ում կրքերը լարվեցին, վեճը տեղափոխվեց միջանցք

Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանի խոսքով` ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր կուսակցի վարքին պետք է ավելի կոշտ գնահատական տար, քանի որ ՔՊ անդամն է ԱԺ նիստերի բնականոն ընթացքը խանգարելու փորձ արել։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանին «հորթ» անվանելու համար։
«Դուք այստեղ չէիք, բայց այստեղ հորթ ունեցանք, որը շատ սխալ արտահայտություններ իրեն թույլ տվեց․ ուշադիր եղեք, պարոն Ռուբինյան»,– ասաց Կարապետյանը։
Մինչ այդ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն արձագանքել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե իշխանությունը «չտես գյոռմամիշ» է:
«Պատերազմի եռագլուխ կուսակցության հարգելի՛ գյոռմամիշներ, որ անընդհատ խոսում եք խլելուց, խլելուց, խլելուց, մենակ դուք եք խլել ՀՀ-ից և հայ ժողովրդից։ Իսկ հիմա տեղի է ունենում հակառակ պրոցեսը․ ձեր գյոռմամիշության արդյունքում խլվածը հետ է վերադարձվում պետությանն ու ժողովրդին»,– ասել էր Տարոն Չախոյանը։
Տարաձայնությունները շարունակվեցին արդեն միջանցքում՝ Նարեկ Կարապետյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև։
Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձի չափը քննարկման թեմա է դարձել ԱԺ–ում
«Հիմա մարդիկ իրենց զուսպ են պահել, բայց հաջորդ անգամ զուսպ չեն պահելու»,– Նարեկ Կարապետյանին զգուշացրեց Ռուբինյանը։
Կարապետյանն էլ հակադարձեց, որ որևէ մեկն իրավունք չունի ԱԺ ամբիոնից մի ամբողջ խմբակցության հասցեին վիրավորական հայտարարություններ անել։
Արդեն նիստերի դահլիճում Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը զսպվածության ուղերձ է հնչեցրել, իր կուսակցի վարքին պետք է ավելի կոշտ գնահատական տար, քանի որ ՔՊ անդամն է ԱԺ նիստերի բնականոն ընթացքը խանգարելու փորձ արել։
Լրահոս
0