00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
10 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շինարարական ընկերությունները զգուշացնում են՝ բետոնը չի բավականացնում. Գրիգորյան

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2026
Բաժանորդագրվել
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ ցեմենտի դեֆիցիտը լուրջ մտահոգություններ է առաջացրել կառուցապատողների շրջանում։ Տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը վտանգված է։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ցեմենտի և բետոնի մատակարարումների հաճախակի դարձած խաթարումների մասին ահազանգում են նաև կառուցապատող ընկերությունները. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Օրեր առաջ, անդրադառնալով ցեմենտի շուկայում առկա դեֆիցիտի մասին ահազանգերին, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքում գրել էր, որ դա պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով։ Նախարարը հավաստիացրել էր, որ պետական կառավարման անցած «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ, օգոստոսին արտադրել է 95,3 հազար տոննա ցեմենտ, ինչը շուրջ 16 հզ. տոննայով ավելի է հուլիսի ցուցանիշից և 26 հզ.–ով ավելի՝ հունիսից։

«Վերջին օրերին մենք ևս ստացել ենք ահազանգեր կառուցապատողներից, որ իրենց շինարարները ունեն դժգոհություններ, չեն հասցնում ժամանակին և բավարար քանակությամբ բետոն մատակարարել։ Դա մեկնաբանվում է նրանով, որ «Արարատցեմենտը» չի հասցնում բավարար քանակությամբ ծավալներ ապահովել, ինչի կարիքը, որ այսօր կա, թողունակությունը չի բավարարում։ Իսկ հարևան Իրանից ներկրումները էականորեն նվազել են` այնտեղ տիրող պատերազմական իրավիճակով և գործարաններին հասցված վնասներով պայմանավորված»,– ասել է Գրիգորյանը։

Ի տարբերություն նախարարի, Գուրգեն Գրիգորյանը չի հերքում, որ «Արարատցեմենտի» շուրջ տեղի ունեցած գործընթացների, պետական կառավարման անցնելու պատճառով, կառուցապատման ոլորտում հայաստանյան արտադրության ցեմենտի մատակարարման հետ կապված ևս խնդիրներ կան։ Խնդիրներ, որոնց մասին կառուցապատողները տեղյակ են պահել նաև կառավարությանը։
«Հարցը նաև կառավարության գործընկերների մոտ և հատկապես Էկոնոմիկայի նախարարությունում մենք ևս բարձրաձայնել ենք, և գործընկերները խոստացել են, որ հնարավոր բոլոր ջանքերը կգործադրեն օր առաջ խնդրին լուծում տալու համար, քանի որ կառուցապատումը այն գերկարևոր տնտեսական առաջնահերթ ճյուղն է, որը մեր երկրի ՀՆԱ-ում ապահովում է երկնիշ ցուցանիշներ, և այդ ցուցանիշները տարեցտարի մեծանում են»,– նշում է Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է գնի թանկացմանը, Կառուցապատողների ասոցիացիայի նախագահը դա ևս պայմանավորում է շուկայում առաջացած պահանջարկով։ Նրա խոսքով, այսօր շատ ներկրողներ բացը լրացնելու համար այլ շուկաներ են դիտարկում, և այդ փնտրտուքից կառավարությունում ևս ոչ միայն տեղյակ են, այլև հանձն են առել աջակցել, այդ թվում`այլ երկրներից Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքի մասով։
Գուրգեն Գրիգորյանի տվյալներով` վերջին տարիներին հայկական շուկայի պահանջարկի մոտ 30–40 %–ն ապահովվել է Իրանից ներկրվող ցեմենտի հաշվին, և բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցապատողներն էականորեն օգտվել են հենց իրանական ցեմենտից։
«Քաղաքաշինական ծրագրերը Հայաստանում այսօր մեծ տեմպերով իրականացվում են, և յուրաքանչյուր օրվա կտրվածքով տասնյակ հազարավոր տոննաների պահանջարկ կա։ Բնակարանաշինական լայնածավալ ծրագրերի իրականացման, թաղամասային կառուցապատումների ֆոնին զուգահեռ անընդհատ աճում է նաև բետոնի պահանջարկը։ Իսկ ներմուծումները այս պահին, կարելի է ասել, պարալիզացված են, Իրանում լոգիստիկ հանգույցները կաթվածահար վիճակում են։ Ներմուծման բացակայությամբ պայմանավորված՝ ազգային ռեսուրսն էլ չի բավարարում սպառման պահանջարկը»,– պարզաբանում է Գրիգորյանը։
Խնդիրը հրատապ չլուծելու դեպքում մեր զրուցակիցը չի բացառում, որ կառուցապատման տեմպերի նվազման ռիսկ կառաջանա։
«Պայմանավորված թաց բետոնի բացակայությամբ`շինարարները չեն կարողանում երկաթբետոնյա հիմնական կմախքը կառուցել, և սահմանված գրաֆիկից մի քանի օր, մի քանի շաբաթ հետ ընկնելու ռիսկեր են նկատվում։ Այդ ռիսկերը այս պահի դրությամբ դեռևս ինչ–որ չափով հնարավոր է լինում կառավարել, բայց եթե խնդիրը օպերատիվ լուծում չստանա առաջիկա 1 ամսվա ընթացքում, ապա կարող է խորանալ և հանգեցնել քաղաքաշինական ծրագրերի 2-3 ամսով ուշացման»,– ասում է Գրիգորյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջացել ցեմենտի շուկայում. մի շարք կառուցապատողներ հայտնել են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։
Լրահոս
0