https://arm.sputniknews.ru/20260913/cementi-pakasurdi-pattshary-harevan-erkrneric-ekvogh-matakararumneri-khatarumnern-en-papvojan-106804241.html
Ցեմենտի պակասուրդի պատճառը հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներն են. Պապոյան
Ցեմենտի պակասուրդի պատճառը հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներն են. Պապոյան
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը հուլիսին՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ 13.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-13T23:10+0400
2026-09-13T23:10+0400
2026-09-14T11:02+0400
արարատցեմենտ
գևորգ պապոյան
ցեմենտ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/09/104410189_0:83:1600:983_1920x0_80_0_0_1556ef7ed1008eb4fa2b44fbb6269549.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ցեմենտի շուկայում առկա պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով, ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Պապոյանը։Նա հավելել է, որ «Արարատցեմենտը» այսօր գործում է որպես գործարան բացարձակապես կառավարության և ԱԺ-ի այն որոշումների շնորհիվ, որոնցով դեռևս 2019թ. սկսած տուրք դրվեց ներմուծվող ցեմենտի վրա։Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջացել ցեմենտի շուկայում. մի շարք կառուցապատողներ հայտնել են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/09/104410189_90:0:1511:1066_1920x0_80_0_0_78df620e82655345cb173a5f241b6b91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատցեմենտ, գևորգ պապոյան, ցեմենտ
արարատցեմենտ, գևորգ պապոյան, ցեմենտ
Ցեմենտի պակասուրդի պատճառը հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներն են. Պապոյան
23:10 13.09.2026 (Թարմացված է: 11:02 14.09.2026) Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը հուլիսին՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ցեմենտի շուկայում առկա պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով,
ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Պապոյանը։
««Արարատցեմենտը», անցնելով պետական կառավարման, աշխատում է առավելագույն հզորությամբ և օգոստոս ամսին արտադրել է 95,3 հազար տոննա ցեմենտ, ինչը շուրջ 16 հզ. տոննայով ավել է հուլիսի ցուցանիշից և ավելի քան 26 հզ. տոննայով էլ՝ հունիսի ցուցանիշից»,-պնդում է էկոնոմիկայի նախարարը։
Նա հավելել է, որ «Արարատցեմենտը» այսօր գործում է որպես գործարան բացարձակապես կառավարության և ԱԺ-ի այն որոշումների շնորհիվ, որոնցով դեռևս 2019թ. սկսած տուրք դրվեց ներմուծվող ցեմենտի վրա։
«Հետևաբար, եթե այս ռազմավարական որոշումը տարիներ առաջ կատարած չլինեինք, ապա այսօր առհասարակ ցեմենտ չէր լինի մեր շուկայում»,-հավաստացրել է Պապոյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջացել
ցեմենտի շուկայում. մի շարք կառուցապատողներ հայտնել են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Գագիկ Ծառուկյանի
«Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։