00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
10 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանը բարեկամ երկիր է․ Նիկոլ Փաշինյանը՝ 102-րդ ռազմաբազայի մասին

© Photo : press office of the SMDԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2026
Բաժանորդագրվել
Փաշինյանը նաև պնդում է, որ ՌԴ սահմանապահներին հայ սահմանապահներով փոխարինելու որոշումը կայացվել է ինքնիշխանության ամրապնդման համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, դրա համար էլ Երևանը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել 102-րդ ռազմաբազայի՝ երկրում մնալու հարցը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եթե 102-րդ ռազմաբազան ՀՀ-ի համար կենսական նշանակություն չունի, ինչու՞ է Երևանը պատրաստ քննարկել այդ հարցը։
«Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, եթե իրեն անհրաժեշտ է մնալ, մենք պատրաստ ենք քննարկել, որովհետև Ռուսաստանը բարեկամ երկիր է»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հայկական կողմից պայմաններ առաջադրվելո՞ւ են ռուսական ռազմաբազայի մնալու համար, Փաշինյանը նշեց, որ մենք պայման, նախապայման չենք դնում, պատրաստ ենք քննարկել հարցը։
Փաշինյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչու է որոշում կայացվել ՌԴ սահմանապահներին հայ սահմանապահներով փոխարինել։ Նրա խոսքով՝ դա ինքնիշխանության կարևոր բաղադրիչ է, երբ երկրի սահմանները հենց տվյալ երկրի սահմանապահներն են հսկում։
«Դա կապված է նաև մեր սահմանապահ կարողությունների զարգացմամբ։ Մեր սահմանապահ զորքերի կարողությունների զարգացնում ենք և կզարգացնենք, որ մեր սահմանն ամբողջապես լինի Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ՌԴ սահմանապահների դուրսբերումը կապ ունի՞ վիզաների ազատականացման գործընթացում ԵՄ-ի ներկայացրած պահանջների հետ, Փաշինյանը նշեց՝ որոշումը շատ ավելի վաղ է ընդունվել, քան վիզաների ազատականացման թեման օրակարգում կհայտնվեր։
Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին հայտնի դարձավ 2024թ․ մայիսի 9-ին:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8–ին Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ ՌԴ սահմանապահները սկսել են փակել Սյունիքի իրենց հենակետերը։

Ինչ վերաբերում է ռազմաբազային, երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց ՀՀ-ի որևէ ներկայացուցիչ երբևէ չի բարձրացրել։
Նա նշեց, որ 2018թ․-ից սկսած՝ բազմաթիվ հանդիպումներ, շփումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և որևէ անգամ ռազմաբազան դուրս բերելու հարց չի քննարկվել։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել զինվորականներին Հայաստանից, եթե նման խնդրանքով դիմի Երևանը։ Փաշինյանն իր հերթին ասել էր, որՀայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի ինքը՝ Մոսկվան։
Նշենք, որ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության թեման ներառվել է Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բանակցությունների օրակարգում։
Լրահոս
0