00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եթե Հայաստանին ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք. Պուտին

Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը նշել է` եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ռուսական ռազմական ներկայություն լինի, կմնան, կաշխատեն և կհամագործակցեն
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։ ՀՀ Բիշքեկում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին։
«Եթե Հայաստանը կարծում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու»,– ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը պահպանվի, Ռուսաստանը կմնա և կշարունակի համագործակցությունը։
«Եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ռուսական ռազմական ներկայություն լինի, մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք»,– հավելել է ՌԴ նախագահը։
ՌԴ նախագահն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին, Երևանի՝ ԵՄ ուղղությամբ շարժվելու քաղաքականությանը, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և Լեռնային Ղարաբաղի խնդրին։
Խոսելով Ղարաբաղի շուրջ զարգացումների մասին՝ Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանի ղեկավարությունը՝ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։
«Այդ պահից այս հարցում մեր դիրքորոշումը շատ երկակի դարձավ։ Մենք կարո՞ղ ենք կամ պե՞տք է միջամտենք Ադրբեջանի ներքին գործերին»,– ասել է նա։
Պուտինի խոսքով՝ արևմտյան երկրները միշտ հայտարարում էին, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է` միաժամանակ վստահեցնելով, որ այնտեղ ապրող հայերի իրավունքներն ու շահերը պաշտպանվելու են։
«Ես ասում էի՝ դուք ոչինչ էլ չեք ապահովի։ Մարդիկ պարզապես կհեռանան, և վերջ»,– նշել է ՌԴ նախագահը։
Միաժամանակ Պուտինը նշել է, որ Հայաստանի ղեկավարության որոշման մեջ հնարավոր է նաև դրական կողմ տեսնել, քանի որ այն հնարավորություն է տալիս «շրջել էջը», ապաշրջափակել ենթակառուցվածքները, բացել սահմանները և տնտեսական նոր հարաբերություններ կառուցել։
ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքին։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ շարժվելը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, սակայն ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։
«Դա պարզապես անհնար է։ Մենք ունենք տարբեր բուսասանիտարական նորմեր, տարբեր տեխնիկական ստանդարտներ։ Ընդհանրապես շատ բաներ կան, որոնք անհամատեղելի են, համենայն դեպս՝ այսօրվա դրությամբ»,– հայտարարել է Պուտինը։
Նա պատմել է նաև, թե ինչ է պատասխանել Փաշինյանին, երբ վերջինս նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի եկել և դուրս գալու մասին հայտ չի ներկայացրել։
«Ես ասացի՝ ինչպե՞ս թե։ Եթե դուք օրենք եք ընդունել... Նրանք օրենք են ընդունել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Դա նշանակում է, որ մեզ հայտարարել եք, որ ինչ-որ հեռանկարում դուրս եք գալու ԵԱՏՄ-ից»,– ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը շեշտել է, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունից զգալի արտոնություններ է ստանում։ Նա մասնավորապես հիշատակել է ռուսական էներգակիրների գները, ռուսական շուկայի հասանելիությունը և տնտեսական այլ առավելություններ։
«Եթե մեզ հետ գործակցության ընթացքում օգտվում են այդ արտոնություններից, ապա ստացվում է՝ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ գործակցության բոլոր առավելություններից օգտվելով՝ միաժամանակ ձգտելու են հեռանա՞լ այստեղից։ Այդ դեպքում թող անկեղծ ասեն՝ ինչ են ուզում և որոնք են իրենց նպատակները»,– հայտարարել է նա։
Այդուհանդերձ, Պուտինի խոսքով, Փաշինյանի հետ պայմանավորվել են այս հարցերի շուրջ երկխոսությունը շարունակել հանգիստ ձևաչափով։ ՌԴ նախագահը հայտնել է, որ ՀՀ վարչապետին հրավիրել է Մոսկվա։
«Ես նրան հրավիրել եմ Մոսկվա, որպեսզի առանց շտապելու՝ մենք երկուսով, նրա մասնագետների և մեր կառավարության մասնագետների մասնակցությամբ, նստենք ու կետ առ կետ քննարկենք ամեն ինչ»,– ասել է նա։
Պուտինն առանձնացրել է նաև Հայաստանի երկաթուղու հարցը՝ նշելով, որ ենթակառուցվածքներում ներդրումների ծավալն ուղղակիորեն կախված է բեռնափոխադրումների ծավալից։
Նրա խոսքով՝ եթե տարածաշրջանում ռազմական հակամարտությունների ավարտից հետո բացվեն Թուրքիայի հետ և այլ ուղղություններով սահմանները և ավելանան բեռնափոխադրումները, համապատասխան ենթակառուցվածքներում կարող են ներդրումներ կատարել ինչպես Ռուսաստանը, այնպես էլ այլ կողմեր։
ՌԴ նախագահը խոսել է նաև ՀԱՊԿ-ի շուրջ Հայաստանի դիրքորոշման մասին։ Նրա խոսքով՝ Երևանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների միջև տարաձայնություններից մեկը վերաբերում էր հայ–ադրբեջանական սահմանի որոշ հատվածների պաշտպանությանը։
«Նա (նկատի ունի Փաշինյանին. խմբ) կարծում էր, որ ՀԱՊԿ-ը պետք է ապահովեր սահմանի որոշակի հատվածների պաշտպանությունը։ Իսկ ՀԱՊԿ-ի բոլոր անդամներն ասում են՝ ո՛չ, սահմանի որոշակի հատվածների պաշտպանությունը բոլորովին այլ պատմություն է»,– ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատված չէ, իսկ սահմանին վերաբերող պայմանագիր չկա։
«Ադրբեջանը համարում է, որ սահմանն անցնում է այս հատվածով, Հայաստանը՝ որ այս հատվածով։ Իսկ որտե՞ղ է պայմանագիրը։ Ոչինչ չկա։ Այդ դեպքում ինչպե՞ս կառուցենք այդ հարաբերությունները»,– նշել է նա։
Պուտինը եզրափակել է, որ հայ–ռուսական հարաբերություններում առկա բազմաթիվ հարցեր փորձագիտական մանրամասն քննարկման կարիք ունեն և վերահաստատել է, որ սպասում է Փաշինյանին Մոսկվայում՝ պայմանավորված քննարկումները շարունակելու համար։
Նշենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպումը տևել է մեկ ժամ։ Քննարկման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։
Լրահոս
0