00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են ՀՀ մի շարք մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերումը

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցПремьер-министр Никол Пашинян и президент России Владимир Путин на двусторонней встрече в рамках саммита стран - участниц Евразийского экономического союза (ЕАЭС) (8 мая 2024). Москва
Премьер-министр Никол Пашинян и президент России Владимир Путин на двусторонней встрече в рамках саммита стран - участниц Евразийского экономического союза (ЕАЭС) (8 мая 2024). Москва - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2024
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ ՌԴ սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա շեշտել է, որ ՌԴ սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։
Ավելի վաղ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերից ստորաբաժանումների դուրսբերման մասին հայտնել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
ՌԴ նախագահի խոսնակի խոսքով՝ 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով ռուս զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են հայկական մի շարք շրջաններում։
«Փաշինյանն ասաց, որ այսօր, փոփոխված պայմանների հետ կապված, նման անհրաժեշտություն այլևս չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնեց, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցված էր»,- հայտնել է նա:
Պեսկովը միաժամանակ նշել է, որ կրկին հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին:
«Նրանք այնտեղ կմնան և կշարունակեն կատարել իրենց գործառույթները»,- հավելել Է Պեսկովը:
Ընդհանուր առմամբ, ըստ Կրեմլի ներկայացուցչի, Պուտին-Փաշինյան հանդիպմանը հիմնականում քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 6-ին հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցում ՀՀ–ն հստակ դիրքորոշում ունի` այնտեղ ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հայտնեց, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ–ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցած ծառայության համար։ Նամակում նաև տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ընթացքում ՌԴ–ի մեր գործընկերների աջակցությամբ «Զվարթնոցում» ծառայող ՀՀ սահմանապահներն արդեն բավարար փորձ ու հմտություն ձեռք են բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։
Փաշինյանը ապրիլի 20-ին հայտարարեց, որ ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշի մարզից։
Լրահոս
0