https://arm.sputniknews.ru/20260917/hajastanci-usanvoghnery-rdum-handes-en-ekel-global-hackatom-mrcujti-ezrapakichum-106974784.html
Հայաստանցի ուսանողները ՌԴ–ում հանդես են եկել Global HackAtom մրցույթի եզրափակիչում
Հայաստանցի ուսանողները ՌԴ–ում հանդես են եկել Global HackAtom մրցույթի եզրափակիչում
Sputnik Արմենիա
Բացի մրցույթից, Հայաստանի և այլ երկրների ուսանողները եղել են Բելոյարսկի ԱԷԿ-ում, որտեղ ծանոթացել են արագ նեյտրոններով ռեակտորների աշխատանքին: 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T20:15+0400
2026-09-17T20:15+0400
2026-09-17T23:10+0400
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ուսանող
մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106973473_0:167:1600:1067_1920x0_80_0_0_f9f33d64ed19c6a051a86699c9d14541.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանցի ուսանողները Երիտասարդության միջազգային փառատոնի շրջանակներում հանդես են եկել Եկատերինբուրգում կայացած Global HackAtom միջազգային մրցույթի եզրափակիչում:Ինչպես հաղորդում է մրցույթի կազմակերպիչ «Ռոսատոմ» կորպորացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանը ներկայացնում էր Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի թիմը:Հայաստանը 4 մեդալ է նվաճել մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայումԵզրափակիչում իրենց նախագծերը ներկայացրել են 15 երկրների թիմեր: Եզրափակիչի թեման «ատոմային» քաղաքների նախագծերն էին։ 20 ժամվա ընթացքում հաքաթոնի (անգլ.՝ hackathon - ծրագրավորողների համաժողով, որի ընթացքում ծրագրային ապահովման տարբեր ոլորտների մասնագետներ, դիզայներներ, մենեջերներ համատեղ աշխատում են որևէ խնդրի լուծման ուղղությամբ – թարգմ.) ձևաչափով թիմերը մշակել և ներկայացրել են իրենց նախագծերը:Մրցույթի մասնակիցներին շնորհավորել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն:Ծրագրի մասնակիցները նաև եղել են Եկատերինբուրգից ոչ հեռու գտնվող Կուրչատովի անվան Բելոյարսկի ԱԷԿ–ում, էներգաբլոկներից մեկի կառավարման կետում, ինչպես նաև ռեակտորային դահլիճում, որտեղ նրանց պատմել են կենտրոնի՝ արագ նեյտրոններով աշխատող մասին ռեակտորների մասին։«Խոսիր, գրիր և մտածիր ռուսերեն» մրցույթում հաղթել է Հայաստանից մի ուսանողուհիՄրցույթի հաղթող է դարձել ռուսաստանյան «Բանականության սահմաններից անդին» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել են Հարավաֆրիկյան Հանրապետության, երրորդը՝ Ղրղզստանի ներկայացուցիչները։Global HackAtom միջազգային մրցույթն անցկացվում է ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից և ուղղված է ատոմային տեխնոլոգիաների մասին գիտելիքների հանրահռչակմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106973473_177:0:1600:1067_1920x0_80_0_0_42ecb0b98b639fe88d93bc9e296870c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ուսանող, մրցույթ
հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ուսանող, մրցույթ
Հայաստանցի ուսանողները ՌԴ–ում հանդես են եկել Global HackAtom մրցույթի եզրափակիչում
20:15 17.09.2026 (Թարմացված է: 23:10 17.09.2026) Բացի մրցույթից, Հայաստանի և այլ երկրների ուսանողները եղել են Բելոյարսկի ԱԷԿ-ում, որտեղ ծանոթացել են արագ նեյտրոններով ռեակտորների աշխատանքին:
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանցի ուսանողները Երիտասարդության միջազգային փառատոնի շրջանակներում հանդես են եկել Եկատերինբուրգում կայացած Global HackAtom միջազգային մրցույթի եզրափակիչում:
Ինչպես հաղորդում է մրցույթի կազմակերպիչ «Ռոսատոմ» կորպորացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանը ներկայացնում էր Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի թիմը:
Եզրափակիչում իրենց նախագծերը ներկայացրել են 15 երկրների թիմեր: Եզրափակիչի թեման «ատոմային» քաղաքների նախագծերն էին։ 20 ժամվա ընթացքում հաքաթոնի (անգլ.՝ hackathon - ծրագրավորողների համաժողով, որի ընթացքում ծրագրային ապահովման տարբեր ոլորտների մասնագետներ, դիզայներներ, մենեջերներ համատեղ աշխատում են որևէ խնդրի լուծման ուղղությամբ – թարգմ.) ձևաչափով թիմերը մշակել և ներկայացրել են իրենց նախագծերը:
Մրցույթի մասնակիցներին շնորհավորել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն:
Ծրագրի մասնակիցները նաև եղել են Եկատերինբուրգից ոչ հեռու գտնվող Կուրչատովի անվան Բելոյարսկի ԱԷԿ–ում, էներգաբլոկներից մեկի կառավարման կետում, ինչպես նաև ռեակտորային դահլիճում, որտեղ նրանց պատմել են կենտրոնի՝ արագ նեյտրոններով աշխատող մասին ռեակտորների մասին։
Մրցույթի հաղթող է դարձել ռուսաստանյան «Բանականության սահմաններից անդին» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել են Հարավաֆրիկյան Հանրապետության, երրորդը՝ Ղրղզստանի ներկայացուցիչները։
Global HackAtom միջազգային մրցույթն անցկացվում է ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից և ուղղված է ատոմային տեխնոլոգիաների մասին գիտելիքների հանրահռչակմանը: