https://arm.sputniknews.ru/20260726/khvosir-grir-ev-mtatsir-ruseren-mrcujtum-haghtel-e-hajastanic-mi-usanvoghuhi-105080817.html
«Խոսիր, գրիր և մտածիր ռուսերեն» մրցույթում հաղթել է Հայաստանից մի ուսանողուհի
«Խոսիր, գրիր և մտածիր ռուսերեն» մրցույթում հաղթել է Հայաստանից մի ուսանողուհի
Sputnik Արմենիա
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայում՝ «Ռուս հայրենակիցների զանգվածային լրատվամիջոցների ֆորումի» շրջանակներում։ 26.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-26T21:19+0400
2026-07-26T21:19+0400
2026-07-26T21:24+0400
ուսանող
ռուսաստան
մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105079702_0:193:869:682_1920x0_80_0_0_7e707de3877c63d31a4a3ae0a83d52ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. «Խոսենք, գրենք և մտածենք ռուսերեն» մրցույթում հաղթել է հայ ուսանողուհի, հայտնում է Երևանի «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը։Մրցույթին մասնակցել են դաշնային, տարածաշրջանային ռուսական և միջազգային հեռուստառադիոընկերություններ, տպագիր լրատվամիջոցներ, լրատվական գործակալություններ, առցանց ռեսուրսներ, բլոգերներ, մեդիա դասարանների և կրթական կենտրոնների ուսանողներ և աշակերտներ, ինչպես նաև արտասահմանում ռուսախոս համայնքի ներկայացուցիչներ 26 երկրներից և Ռուսաստանի 20 քաղաքներից։ Նախագիծը կենտրոնացած էր ժամանակակից թվային հարթակների դերի վրա՝ արտասահմանում ռուսախոս համայնքի շրջանում լեզվի պահպանման և տարածման գործում։ Մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայում՝ «Ռուս հայրենակիցների զանգվածային լրատվամիջոցների ֆորումի» շրջանակներում։Մրցանակները հաղթողներին հանձնել են Մոսկվայի քաղաքային դումայի փոխնախագահ Ստեփան Օրլովը, Մոսկվայի արտաքին տնտեսական հարաբերությունների վարչության արտասահմանում գտնվող հայրենակիցների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Գեորգի Յակովլևը, Մոսկվայի հայրենակիցների տան տնօրեն Դմիտրի Կոժաևը և Մոսկվայի ժուռնալիստների միության առաջին քարտուղար Լյուդմիլա Շչերբինան։ Նախագիծը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության, արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչության, Մոսկվայի հայրենակիցների տան և Մոսկվայի ժուռնալիստների միության կողմից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105079702_0:130:907:810_1920x0_80_0_0_8b5688b9e8e90ac897a7a009def0f48e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուսանող, ռուսաստան, մրցույթ
ուսանող, ռուսաստան, մրցույթ
«Խոսիր, գրիր և մտածիր ռուսերեն» մրցույթում հաղթել է Հայաստանից մի ուսանողուհի
21:19 26.07.2026 (Թարմացված է: 21:24 26.07.2026) Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայում՝ «Ռուս հայրենակիցների զանգվածային լրատվամիջոցների ֆորումի» շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. «Խոսենք, գրենք և մտածենք ռուսերեն» մրցույթում հաղթել է հայ ուսանողուհի, հայտնում է Երևանի «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը։
Մրցույթին մասնակցել են դաշնային, տարածաշրջանային ռուսական և միջազգային հեռուստառադիոընկերություններ, տպագիր լրատվամիջոցներ, լրատվական գործակալություններ, առցանց ռեսուրսներ, բլոգերներ, մեդիա դասարանների և կրթական կենտրոնների ուսանողներ և աշակերտներ, ինչպես նաև արտասահմանում ռուսախոս համայնքի ներկայացուցիչներ 26 երկրներից և Ռուսաստանի 20 քաղաքներից։
Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողուհի Ինեսա Բեգլարյանը հաղթել է «Ռուսաց լեզվի վերաբերյալ լավագույն երիտասարդական հրապարակում/տեսանյութ» անվանակարգում՝ իր «Էկրանից էկրան. ինչպես է նոր մեդիան պահպանում և տարածում ռուսաց լեզուն» աշխատանքի համար։
Նախագիծը կենտրոնացած էր ժամանակակից թվային հարթակների դերի վրա՝ արտասահմանում ռուսախոս համայնքի շրջանում լեզվի պահպանման և տարածման գործում։ Մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայում՝ «Ռուս հայրենակիցների զանգվածային լրատվամիջոցների ֆորումի» շրջանակներում։
Մրցանակները հաղթողներին հանձնել են Մոսկվայի քաղաքային դումայի փոխնախագահ Ստեփան Օրլովը, Մոսկվայի արտաքին տնտեսական հարաբերությունների վարչության արտասահմանում գտնվող հայրենակիցների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Գեորգի Յակովլևը, Մոսկվայի հայրենակիցների տան տնօրեն Դմիտրի Կոժաևը և Մոսկվայի ժուռնալիստների միության առաջին քարտուղար Լյուդմիլա Շչերբինան։
Նախագիծը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության, արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչության, Մոսկվայի հայրենակիցների տան և Մոսկվայի ժուռնալիստների միության կողմից։