00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
10 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանը պետք է Նախիջևանով ապահովի Հայաստան–Իրան երկաթուղային կապը. Խալիլ Շիրղոլամի

© SputnikԽալիլ Շիրղոլամի
Խալիլ Շիրղոլամի - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2026
Բաժանորդագրվել
Իրանի դեսպանը հարց է բարձրաձայնեց, թե որքանով ԱՄՆ ներկայիս և հաջորդ իշխանությունները հավատարիմ կմնան նախագծին և որքանով կաջակցեն Հայաստանի տարածքային ու ազգային ինքնիշխանությանը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ինչպես Հայաստանն է պատասխանատու կերպով աջակցում TRIPP ծրագրին, Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովում ու ներդրում ունենում խաղաղության գործընթացում, այնպես էլ Ադրբեջանը պետք է պատասխանատու կերպով ապահովի Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի հնարավորությունը՝ Նախիջևանի տարածքով։ Այս մասին «TRIPP. վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Այդպիսով Ջուլֆայի և Երասխի կապի ստեղծումը կարող է Հայաստանի համար նոր ներուժ ձևավորել՝ այն դարձնելով Պարսից ծոցն ու Հնդկական օվկիանոսը Սև ծովին կապող կարևոր հանգույց»,– ասաց դեսպանը։
Սահմանադրական դատարանը որոշեց՝ TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին
Անդրադառնալով TRIPP-ի ձևավորման պատճառներին՝ Շիրղոլամին նշել է, որ հարցին կարելի է նայել երկու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է դիտարկել այն աշխարհաքաղաքական փակուղին, որում Հայաստանը հայտնվել է պատմության տարբեր փուլերում։ Դեսպանի գնահատմամբ՝ հենց այդ իրավիճակն է նպաստել Հայաստանում այն մտածողության ձևավորմանը, որ երկիրը պետք է օգտագործի սեփական ներուժը՝ աշխարհաքաղաքական փակուղուց դուրս գալու համար։
«Կարծում եմ՝ աշխարհաքաղաքական այս մեկուսացման և սեղմվածության զգացողությունը, տնտեսական նկատառումներից էլ ավելի, մեծ դեր է ունեցել նաև մտածողության ձևավորման գործում, ինչն ի վերջո հանգեցրել է Նախիջևանն Ադրբեջանի Հանրապետության տարածքին, իսկ դրա միջոցով Թուրքիան Բաքվին կապող նախագծին Հայաստանի միանալու որոշմանը»,– նշեց Շիրղոլամին։
Միաժամանակ նա հավելեց, որ վիճելի է այն հարցը, թե նախագիծն իրականում որքանով կարող է Հայաստանին օգնել դուրս գալ մեկուսացումից։
«Այն, թե ինչպես կարող է այս նախագիծը նպաստել, որ Հայաստանը դուրս գա մեկուսացումից, վերջ տրվի այս սեղմվածությանը, վիճելի հարց է․ տարբեր կարծիքներ կարող են լինել և նույնիսկ կարող են լինել վիճաբանություններ, և միայն ժամանակը կարող է ցույց տալ՝ արդյոք դա իրականանալի՞ է, թե՞ ոչ»,– շարունակեց դիվանագետը։
Շիրղոլամիի խոսքով՝ երկրորդ կարևոր հանգամանքը Հայաստանի ազգային ինքնիշխանության ապահովումն է, հատկապես արտաքին ճնշումների և Ադրբեջանի կողմից շոշափվող «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։
Ռիսկերի 4 չափանիշ ունենք TRIPP –ում. ՀՀ նախկին արտգործնախարարը` վտանգների մասին
«Այդ նախագծում ՀՀ ինքնիշխանության համար վտանգավոր տարրեր կան։ Կարծես Երևանն ԱՄՆ-ին ներգրավեց որպես հավասարակշռող գործոն՝ իր ինքնիշխանությունն ապահովելու, լրացուցիչ երաշխիք ստանալու ու Բաքվի և Անկարայի ճնշումները մեղմելու համար»,– ասաց նա։
Միաժամանակ Իրանի դեսպանը հարց բարձրաձայնեց, թե որքանով ԱՄՆ ներկայիս և հաջորդ իշխանությունները հավատարիմ կմնան նախագծին և որքանով կաջակցեն Հայաստանի տարածքային ու ազգային ինքնիշխանությանը։
«Սա էլ հարց է, որին ժամանակը ցույց կտա»,– շարունակեց նա։
Շիրղոլամին հավելեց, որ TRIPP-ի գործնական մեխանիզմները դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն, մինչդեռ դրանք, ըստ նրա, չափազանց կարևոր նշանակություն ունեն։
«TRIPP-ի հետ կապված մեխանիզմները դեռևս մշակված չեն, ինչը չափազանց կարևոր է։ Սա ձևավորման ակտիվ փուլում գտնվող գործընթաց է․ ինչպես ինձ է թվում`ՀՀ իշխանություններն էլ չունեն դրա ամբողջական պատկերացումը, և միայն ժամանակը ցույց կտա, թե ամեն ինչ ինչպես պետք է լինի»,– ասաց դեսպանը։
Անդրադառնալով Թեհրանի դիրքորոշմանը՝ Շիրղոլամին շեշտեց, որ Իրանը հասկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը և ըմբռնումով է մոտենում դրան։
«Իրանն այն երկիրն է, որը մշտապես դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցք» տերմինին, քանի որ այն վնասում է ՀՀ ազգային ինքնիշխանությանը։ Մենք կրկին հայտարարում ենք, որ ՀՀ ինքնիշխանությունն Իրանի համար կարմիր գիծ է»,– հայտարարեց դեսպանը։
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP զարգացման ընկերության փաստաթղթերը
Նրա խոսքով՝ այս փուլում կանխակալ դատողությունների անհրաժեշտություն չկա, սակայն Իրանի դիրքորոշումը հստակ է` եթե Հայաստանի տարածքային ամբողջականության համար վտանգ առաջանա, Իրանը կոշտ կարձագանքի։
«Այս պահին կարծում եմ, որ կանխակալ դատողությունների կարիք չկա, սակայն եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որտեղ վտանգված լինի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Իրանը վճռական և լուրջ դիրքորոշում կունենա»,– եզրափակեց Շիրղոլամին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0