https://arm.sputniknews.ru/20260917/pashinjani-glkhavvorutjamb-qnnarkvel-en-tripp-zargacman-ynkerutjan-pastatghtery-106975842.html
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP զարգացման ընկերության փաստաթղթերը
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP զարգացման ընկերության փաստաթղթերը
Sputnik Արմենիա
TRIPP-ի իրականացման վերաբերյալ այս ձևաչափով քննարկումները շարունակական են լինելու։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T20:45+0400
2026-09-17T20:45+0400
2026-09-17T20:46+0400
թրամփի ուղի (tripp)
հհ կառավարություն
կառավարություն
քննարկում
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106975549_0:78:1500:922_1920x0_80_0_0_7f8231990c5f468b190c1309c4980aa3.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. TRIPP զարգացման ընկերության (TDC) կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի նախագծերի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը` հավելելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ընթացքը։Կառավարությունից հայտնել են, որ TRIPP-ի իրականացման վերաբերյալ այս ձևաչափով քննարկումները շարունակական են լինելու։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106975549_84:0:1417:1000_1920x0_80_0_0_dd57d240fcd53162a729f46fe631eef9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), հհ կառավարություն, կառավարություն, քննարկում, նիկոլ փաշինյան
թրամփի ուղի (tripp), հհ կառավարություն, կառավարություն, քննարկում, նիկոլ փաշինյան
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP զարգացման ընկերության փաստաթղթերը
20:45 17.09.2026 (Թարմացված է: 20:46 17.09.2026) TRIPP-ի իրականացման վերաբերյալ այս ձևաչափով քննարկումները շարունակական են լինելու։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. TRIPP զարգացման ընկերության (TDC) կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի նախագծերի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը` հավելելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ընթացքը։
Ըստ կառավարության տարածած հաղորդագրության` ներկայացվել է, թե ինչ փուլում են ընկերության կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի նախագծերի շուրջ ընթացող աշխատանքները։
Կառավարությունից հայտնել են, որ TRIPP-ի իրականացման վերաբերյալ այս ձևաչափով քննարկումները շարունակական են լինելու։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։