Սահմանադրական դատարանը որոշեց՝ TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին
13:22 16.09.2026 (Թարմացված է: 15:24 16.09.2026)

© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Սահմանադրական դատարանում սեպտեմբերի 15–ին գրավոր ընթացակարգով քննվել է TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի և Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցով քննությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել` TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին, Sputnik Արմենիային հայտնեցին ՍԴ-ից։
Դատաքննությունը Սահմանադրական դատարանում տևել է մի քանի ժամ։ Ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։
Դատաքննությունը Սահմանադրական դատարանում տևել է մի քանի ժամ։ Ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։
Նշվում է, որ Սահմանադրական դատարանում ավարտվել է TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի և Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը։
«ՍԴ-ն երեկ որոշում է կայացրել՝ արձանագրելով, որ համաձայնագրով և կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ Ըստ այդմ, փաստաթղթերը կուղարկվեն ԱԺ՝ վավերացման»,–գրում է «Փասինֆոն»։
Սահմանադրական դատարանում սեպտեմբերի 15–ին գրավոր ընթացակարգով քննվել է TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի և Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցով քննությունը։
Օգոստոսի 5–ին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ ՍԴ որոշման համաձայն՝ գործի քննությունը պետք է սկսվեր 2026 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին։
Փաստորեն, հարցի քննարկումը տևել է ընդամենը մի օր։
TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգտոնը նախաստորագրել էին 2026թ․ մայիսի 26-ին։ Ստորագրման գործընթացն ավարտվել էր հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։ Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին և դիմել ՍԴ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։