https://arm.sputniknews.ru/20260915/ete-rdn-uzum-e-hanel-razmabazan-hajastanic-petq-e-hajtarari-dra-masin-azh-pvokhnakhagah-106863330.html
Եթե ՌԴ–ն ուզում է հանել ռազմաբազան Հայաստանից, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ փոխնախագահ
Եթե ՌԴ–ն ուզում է հանել ռազմաբազան Հայաստանից, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ փոխնախագահ
Sputnik Արմենիա
Ալեքսանյանը համաձայն է` ՀՀ–ում ՌԴ ռազմաբազա պահել թանկ է։ 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T13:35+0400
2026-09-15T13:35+0400
2026-09-15T13:53+0400
վահագն ալեքսանյան
գյումրու 102–րդ ռազմաբազա
ռազմաբազա
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94885180_0:0:1600:901_1920x0_80_0_0_b40ebade1088d0066475e760c0360ff9.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայկական կողմը Ռուսաստանից Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չի ստացել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։Նրա խոսքով՝ որքանով ինքն է տեղյակ, նման դիմում չեն ստացել ո՛չ ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները, ո՛չ էլ Ազգային ժողովը։Նա համաձայնեց նաև դիտարկմանը, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանումը բավականին թանկ է նստում։«Այո՛, համաձայն եմ, որ բավականին թանկ է նստում ռուսական ռազմաբազան պահելը։ Գիտեք, որ ՀԷՑ-ը ռազմաբազայի վրա ավել փող էր գրում, դա էլ հետը բավականին թանկ է լինում»,– նշեց ԱԺ փոխնախագահը։Միևնույն ժամանակ նա հավելեց, որ ՀՀ–ն պատարստ է ՌԴ գործընկերների հետ քննարկել բոլոր հնարավոր սցենարները։ՀՀ ԶՈւ-ն պատրա՞ստ է այդ բեռը վերցնել․ պատգամավորը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասինԱվելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել զինվորականներին Հայաստանից, եթե նման խնդրանքով դիմի Երևանը։ Փաշինյանն իր հերթին ասել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի ինքը՝ Մոսկվան։Նշենք, որ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության թեման ներառվել է Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բանակցությունների օրակարգում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94885180_77:0:1500:1067_1920x0_80_0_0_af8625d45102a45eedaa08f490bb4d51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն ալեքսանյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, ռազմաբազա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
վահագն ալեքսանյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, ռազմաբազա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Եթե ՌԴ–ն ուզում է հանել ռազմաբազան Հայաստանից, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ փոխնախագահ
13:35 15.09.2026 (Թարմացված է: 13:53 15.09.2026) Ալեքսանյանը համաձայն է` ՀՀ–ում ՌԴ ռազմաբազա պահել թանկ է։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայկական կողմը Ռուսաստանից Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չի ստացել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ որքանով ինքն է տեղյակ, նման դիմում չեն ստացել ո՛չ ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները, ո՛չ էլ Ազգային ժողովը։
«Եթե հիմա իրենք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն դրա մասին, ու մենք կքննարկենք։ Եթե մնալու ցանկություն ունեն, ապա մենք բոլոր հարցերը պետք է քննարկենք»,– ասաց Ալեքսանյանը։
Նա համաձայնեց նաև դիտարկմանը, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանումը բավականին թանկ է նստում։
«Այո՛, համաձայն եմ, որ բավականին թանկ է նստում ռուսական ռազմաբազան պահելը։ Գիտեք, որ ՀԷՑ-ը ռազմաբազայի վրա ավել փող էր գրում, դա էլ հետը բավականին թանկ է լինում»,– նշեց ԱԺ փոխնախագահը։
Միևնույն ժամանակ նա հավելեց, որ ՀՀ–ն պատարստ է ՌԴ գործընկերների հետ քննարկել բոլոր հնարավոր սցենարները։
Ավելի վաղ ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել զինվորականներին Հայաստանից, եթե նման խնդրանքով դիմի Երևանը։ Փաշինյանն իր հերթին ասել էր, որ
Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի ինքը՝ Մոսկվան։
Նշենք, որ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության թեման ներառվել է Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բանակցությունների օրակարգում։