00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ ԶՈւ-ն պատրա՞ստ է այդ բեռը վերցնել․ պատգամավորը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2026
Բաժանորդագրվել
Պատգամավորը շեշտեց՝ պետք չէ ինչ-որ քայլ անել, հետո սկսել հասկանալ, թե դրա տակից ինչպես է պետք դուրս գալ։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ ԶՈւ-ն պետք է բերել համապատասխան մակարդակի, հետո խոսել Հայաստանի Հանրապետությունից ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին։ Այս մասին նա հայտարարեց ասուլիսի ժամանակ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։
«Մեր բանակում ծառայությունը դարձրին 1,5 տարի, այսօր խնդիր ունենք, որ կամավորները սահման են գնում ու, եթե ռուսական ներկայացվածությունը չլինի, ապա ինչպես է Թուրքիայի հետ սահմանները պաշտպանվելու։ Պետք է հասկանալ՝ այս պարագայում ՀՀ բանակը պատրա՞ստ է այդ բեռը վերցնել իր վրա։ Կիլոմետրով նայելու դեպքում մեծ սահման է բացվելու, որը պաշտպանության խնդիր ունի։ Լավ կլինի, որ բանակը կարողանանք բերել այն մակարդակի, որ հասկանանք՝ կարո՞ղ ենք այդ հարցը լուծել»,- ասաց նա։
Պատգամավորը շեշտեց՝ պետք չէ ինչ-որ քայլ անել, հետո սկսել հասկանալ, թե դրա տակից ինչպես է պետք դուրս գալ։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։
Լրահոս
0