00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խաղողի համար պետությունը մինչև 6 մլրդ դրամի բյուջետային երաշխիք կտրամադրի մթերողներին

© SputnikСбор и закупка винограда в селе Ахавнадзор
Сбор и закупка винограда в селе Ахавнадзор - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2026
Բաժանորդագրվել
Կառավարությունը կօգնի, եթե գործարքները կատարվեն անկախիկ եղանակով։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. 2026 թվականի խաղողի մթերումները կազմակերպելու համար պետությունը մինչև 6 մլրդ դրամի բյուջետային երաշխիքներ կրամադրի մթերող կազմակերպություններին, որոնք գրավի պակասի պատճառով չեն կարողանում անհրաժեշտ ծավալով վարկեր ներգրավել։
«Օրինակ, եթե կա որևէ ընկերություն, որը պատրաստ է 3 մլրդ դրամի մթերում իրականցնել, սակայն վարկային միջոցները մինչև 1.5 մլրդ է։ Հիմա, եթե իրեն չաջակցնենք, ապա 1.5 մլրդ դրամ խաղող է գնելու, սակայն այս ծրագրով ասում ենք, որ ևս 1.5 մլրդ դրամի խաղող կարող ես գնել։ Սակայն կա պայման, որ այդ 1.5 մլրդ դրամի մթերումը պետք է լինի անկախիկ եղանակով, այսինքն` մինչև օգոստոսի 1–ը կնքած պայմանագրեր պետք ունենա և անկախիկ վճարումներն իրականացնի»,–ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ փաստաթղթի՝ միայն խաղողի մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում մթերող կազմակերպությունների վարկային ծանրաբեռնվածությունը կազմում է շուրջ 28 մլրդ դրամ, իսկ ազատ գրավի բացակայությունը սահմանափակում է նոր վարկեր վերցնելու հնարավորությունը։
Այս տարի ծրագրից օգտվելու նպատակով 7 շահառու արդեն պայմանագրեր է կնքել շուրջ 80 հազար տոննա խաղող մթերելու համար։ Այդ խաղողի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 12 մլրդ դրամ։ Մթերումները ֆինանսավորելու համար բյուջետային երաշխիքների հայտերի ընդհանուր ծավալը կարող է հասնել 6 մլրդ դրամի։
Գյուղացին «պոլնի» խնդիր ունի. Արմավիր համայնքի բնակիչները ճանապարհ են փակել
Պետությունը, սակայն, ամբողջ վարկի համար երաշխավոր չի դառնա։ Նախագծով յուրաքանչյուր վարկի դեպքում բյուջետային երաշխիքը կարող է կազմել վարկի առավելագույնը 50%-ը։ Միաժամանակ այն չի կարող գերազանցել տվյալ ընկերության՝ նախորդ տարվա ընթացքում արտահանած արտադրանքի արժեքը։
Նախագծով մեկ շահառուին տրամադրվող երաշխիքի նվազագույն չափը սահմանվում է 100 մլն դրամ, իսկ մարման առավելագույն ժամկետը՝ 27 ամիս։
2024–2026 թվականներին մեկ շահառուին և նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձանց տրամադրված երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 5 մլրդ դրամը։
Երաշխիքները կառավարությունը նախատեսվում է տրամադրել 2026 թվականի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար և առանց լրացուցիչ ապահովման միջոցների։
Էկոնոմիկայի նախարարության ծրագրի համաձայն` ծրագրից կարող են օգտվել այն մթերողները, որոնք 2025 թվականին արտադրանք են արտահանել, ունեն դրական վարկային պատմություն և ժամկետանց հարկային պարտավորություններ չունեն։ Մասնավորապես, վարկի համար դիմելուն նախորդող 12 ամիսներին շահառուն կամ նրա հետ փոխկապակցված անձը չպետք է ունենա 90 և ավելի օր ժամկետանց վարկային պարտավորություն կամ «ոչ ստանդարտ» դասակարգված վարկ։
ՀՀ–ում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել. Պապոյան
Եթե արդեն ստացված բյուջետային երաշխիքով ապահովված պարտավորությունը 90 և ավելի օր ժամկետանց դառնա, տնտեսվարողը երկու տարի չի կարողանա օգտվել այս աջակցությունից։
Նախագծում հիշեցվել է, որ բյուջետային երաշխիքի մեխանիզմը խաղողի մթերման ոլորտում նոր չէ։ 2023 թվականին 3 կազմակերպության տրամադրվել է շուրջ 2.7 մլրդ դրամի, 2024-ին 4 կազմակերպության՝ շուրջ 3.1 մլրդ դրամի, իսկ 2025-ին 6 կազմակերպության՝ շուրջ 4.6 մլրդ դրամի երաշխիք։ 2023–2025 թվականներին տրամադրված երաշխիքների մարումը պետք է ավարտվի 2027 թվականի ընթացքում և 2028-ի հունվար–մարտ ամիսներին։
Լրահոս
0