https://arm.sputniknews.ru/20260206/hhum-chi-eghel-mi-hatik-khaghvogh-vory-chi-mtervel-papvojan-98513138.html
ՀՀ–ում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել. Պապոյան
ՀՀ–ում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել. Պապոյան
Sputnik Արմենիա
Նախարարը խոսեց նաև կաթի մթերումից` նշելով, որ Հայաստանում կաթնամթերք արտադրողները բողոքում են, որ արտադրության համար կաթը քիչ է, դրա համար էլ գները բարձր են։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T15:51+0400
2026-02-06T15:51+0400
2026-02-06T16:09+0400
կաթ
խաղող
մթերում
էկոնոմիկայի նախարարություն
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28783838_0:85:1600:985_1920x0_80_0_0_d71693626cc424b39b6fc5ee0bf1aceb.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ոչ 2024 թվականին, ոչ էլ 2025 թ. խաղող մթերողներից ոչ մի բողոք չի եղել` ոչ մթերման ծավալի, ոչ էլ գնի առումներով։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նախարարի տվյալներով` 2024 թ. մթերվել է 164 200 տոննա խաղող (140 դրամով), իսկ 2025 թ.-ին՝ 200 հազար տոննա։ Ըստ այդմ, 2025 թվականին 2024–ի համեմատ 21.8 տոկոսով ավելի շատ խաղող է մթերվել ու գինն էլ ավելի բարձր է եղել (150 դրամ), քան 2024 թվականին։Նախարարը խոստացավ, որ 2026 թվականին ևս որևէ խնդիր չի լինելու։Անդրադառնալով կաթի մթերմանը, Պապոյանն ասաց, որ այն այսօր մթերվում է մոտավորապես 170–200 դրամով։«Հրապարակային ասում եմ` ցանկացած գյուղ, որտեղ օրական կհավաքվի 700 լիտր կաթ, խնդրում եմ զանգահարել էկոնոմիկայի նախարարություն, և մենք արագ կկազմակերպենք մթերման կետ հենց այդ գյուղում։ Մեր արտադրողները դիմում են ինձ, խնդրում են կաթ, քանի որ ՀՀ–ում կաթ չկա, կաթի ծավալը չի բավականացնում իրենց»,– հայտարարեց նախարարը։Ըստ Պապոյանի` դա է նաև պատճառը, որ կաթի գները նախորդ տարվա համեմատ հիմա բարձրացել են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28783838_88:0:1512:1068_1920x0_80_0_0_696dc7bb9368395831940e6c1a28e091.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կաթ, խաղող, մթերում, էկոնոմիկայի նախարարություն, գևորգ պապոյան
կաթ, խաղող, մթերում, էկոնոմիկայի նախարարություն, գևորգ պապոյան
ՀՀ–ում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել. Պապոյան
15:51 06.02.2026 (Թարմացված է: 16:09 06.02.2026) Նախարարը խոսեց նաև կաթի մթերումից` նշելով, որ Հայաստանում կաթնամթերք արտադրողները բողոքում են, որ արտադրության համար կաթը քիչ է, դրա համար էլ գները բարձր են։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ոչ 2024 թվականին, ոչ էլ 2025 թ. խաղող մթերողներից ոչ մի բողոք չի եղել` ոչ մթերման ծավալի, ոչ էլ գնի առումներով։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի տվյալներով` 2024 թ. մթերվել է 164 200 տոննա խաղող (140 դրամով), իսկ 2025 թ.-ին՝ 200 հազար տոննա։ Ըստ այդմ, 2025 թվականին 2024–ի համեմատ 21.8 տոկոսով ավելի շատ խաղող է մթերվել ու գինն էլ ավելի բարձր է եղել (150 դրամ), քան 2024 թվականին։
«Նույնիսկ շատ մեծ ցանկության և հրահրումների արդյունքում էլ բողոք չի եղել, քանի որ մինչև վերջին տոննան մթերվել է։ Ավելին` վերջում որոշ մեր հայրենակիցներ զանգել, ինձ ասել են, որ խաղողի թփերի տակից մի «Զիլ» մակնիշի մեքենա լիքը խաղողի հատիկներ ենք հավաքել։ Զանգել եմ մեր մթերողներին, որ գան, դա էլ մթերեն։ Այսինքն, ՀՀ–ում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել»,– վստահեցրեց Պապոյանը։
Նախարարը խոստացավ, որ 2026 թվականին ևս որևէ խնդիր չի լինելու։
Անդրադառնալով կաթի մթերմանը, Պապոյանն ասաց, որ այն այսօր մթերվում է մոտավորապես 170–200 դրամով։
«Հրապարակային ասում եմ` ցանկացած գյուղ, որտեղ օրական կհավաքվի 700 լիտր կաթ, խնդրում եմ զանգահարել էկոնոմիկայի նախարարություն, և մենք արագ կկազմակերպենք մթերման կետ հենց այդ գյուղում։ Մեր արտադրողները դիմում են ինձ, խնդրում են կաթ, քանի որ ՀՀ–ում կաթ չկա, կաթի ծավալը չի բավականացնում իրենց»,– հայտարարեց նախարարը։
Ըստ Պապոյանի` դա է նաև պատճառը, որ կաթի գները նախորդ տարվա համեմատ հիմա բարձրացել են։