https://arm.sputniknews.ru/20260614/alievi-ognakann-arajin-angam-ajcelel-e-hh-dilijanum-hajievin-yndunel-e-armen-grigvorjany--103487704.html
Ալիևի օգնականն առաջին անգամ այցելել է ՀՀ. Դիլիջանում Հաջիևին ընդունել է Արմեն Գրիգորյանը
Ալիևի օգնականն առաջին անգամ այցելել է ՀՀ. Դիլիջանում Հաջիևին ընդունել է Արմեն Գրիգորյանը
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում: 14.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-14T17:33+0400
2026-06-14T17:33+0400
2026-06-14T17:57+0400
արմեն գրիգորյան
հիքմեթ հաջիև
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103487561_0:112:1500:956_1920x0_80_0_0_3a5aaecb403bf20f17a4a2e2e460be60.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Դիլիջանում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։Նշենք, որ սա Ալիևի օգնականի առաջին այցն է Հայաստան։Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:Հավելենք, որ ավելի վաղէ ապրիլին, Հայաստան էր այցելել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը։ Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել։ Սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայացել էր 2025 թվականի նոյեմբերին 28–ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում ՝Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։Եկել է Ադրբեջանին պարտքերը վերադարձնելու ժամանակը. Սուրենյանցը` Հաջիևի` ՀՀ այցի մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103487561_39:0:1462:1067_1920x0_80_0_0_6feeef955beefcf3df0e789bef4e3424.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, հիքմեթ հաջիև, հայաստան, ադրբեջան
արմեն գրիգորյան, հիքմեթ հաջիև, հայաստան, ադրբեջան
Ալիևի օգնականն առաջին անգամ այցելել է ՀՀ. Դիլիջանում Հաջիևին ընդունել է Արմեն Գրիգորյանը
17:33 14.06.2026 (Թարմացված է: 17:57 14.06.2026) Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Դիլիջանում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ սա Ալիևի օգնականի առաջին այցն է Հայաստան։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում»,–ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:
Հավելենք, որ ավելի վաղէ ապրիլին, Հայաստան էր այցելել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը։ Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև
սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել։
Սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայացել էր 2025 թվականի նոյեմբերին 28–ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում ՝Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։