https://arm.sputniknews.ru/20260908/patrast-em-dzez-het-meknel-baqu-vervonika-zvonabendy-dimel-e-alen-simvonjanin-106609986.html
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Վերոնիկա Զոնաբենդը դիմել է Ալեն Սիմոնյանին
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Վերոնիկա Զոնաբենդը դիմել է Ալեն Սիմոնյանին
Sputnik Արմենիա
Վերոնիկա Զոնաբենդը Ալեն Սիմոնյանին կոչ է արել աջակցել գերիների հետ հանդիպումների կազմակերպման հարցում։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T19:52+0400
2026-09-08T19:52+0400
2026-09-08T20:36+0400
վերոնիկա զոնաբենդ
բաքու
հայ-ադրբեջանական
հայ գերիներ, անհետ կորածներ
ռուբեն վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_0:34:1600:934_1920x0_80_0_0_0baa8f1874175d47770d919004e1aa59.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Բաքվի բանտում գտնվող գործարար, բարերար, Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ուղերձ է հղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի Ալեն Սիմոնյանին։Նա նշել է, որ լրատվամիջոցներից տեղեկացել է Սիմոնյանի՝ Բաքու հնարավոր այցի մասին։Նա իր ուղերձում հիշեցրել է, որ ԱԽ քարտուղարը նախկինում խաղաղության մասին խոսելիս հայտարարել էր, որ այդ ճանապարհին բոլոր մարդասիրական հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի ու այդ համատեքստում առաջնային է հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը։Նա նաև հարցեր է ուղղել Ալեն Սիմոնյանին` հետաքրքրվելով, արդյոք նախատեսվում է այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին, պատրա՞ստ է մինչ այցը հանդիպել բանտարկյալների ընտանիքներին։ Վարդանյանի կինը հույս է հայտնել, որ կստանա ԱԽՔ–ի պատասխանը ու ակնկալում է նաև նրա պատրաստակամությունը` քննարկելու, թե ինչպես կարելի է այս հնարավորությունն օգտագործել կոնկրետ մարդասիրական քայլ իրականացնելու համար։ Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվեց Լաչինի միջանցքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_133:0:1556:1067_1920x0_80_0_0_d6484dd66b37c9b2c6e3bf75c8784c8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերոնիկա զոնաբենդ, բաքու, հայ-ադրբեջանական, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան
վերոնիկա զոնաբենդ, բաքու, հայ-ադրբեջանական, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Վերոնիկա Զոնաբենդը դիմել է Ալեն Սիմոնյանին
19:52 08.09.2026 (Թարմացված է: 20:36 08.09.2026) Վերոնիկա Զոնաբենդը Ալեն Սիմոնյանին կոչ է արել աջակցել գերիների հետ հանդիպումների կազմակերպման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Բաքվի բանտում գտնվող գործարար, բարերար, Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն
ուղերձ է հղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի Ալեն Սիմոնյանին։
Նա նշել է, որ լրատվամիջոցներից տեղեկացել է Սիմոնյանի՝ Բաքու հնարավոր այցի մասին։
«Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար»,- գրել է Զոնաբենդը։
Նա իր ուղերձում հիշեցրել է, որ ԱԽ քարտուղարը նախկինում խաղաղության մասին խոսելիս հայտարարել էր, որ այդ ճանապարհին բոլոր մարդասիրական հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի ու այդ համատեքստում առաջնային է հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը։
«Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում»,– գրել է Զոնաբենդը։
Նա նաև հարցեր է ուղղել Ալեն Սիմոնյանին` հետաքրքրվելով, արդյոք նախատեսվում է այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին, պատրա՞ստ է մինչ այցը հանդիպել բանտարկյալների ընտանիքներին։
Վարդանյանի կինը հույս է հայտնել, որ կստանա ԱԽՔ–ի պատասխանը ու ակնկալում է նաև նրա պատրաստակամությունը` քննարկելու, թե ինչպես կարելի է այս հնարավորությունն օգտագործել կոնկրետ մարդասիրական քայլ իրականացնելու համար։
Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը
ձերբակալվեց Լաչինի միջանցքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: