https://arm.sputniknews.ru/20260910/bjureghavanum-khmelu-jri-nushnerum-anhamapataskhanutjun-chi-ardzanagrvel-an-106663054.html
Բյուրեղավանում խմելու ջրի նուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել. ԱՆ
Բյուրեղավանում խմելու ջրի նուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել. ԱՆ
Sputnik Արմենիա
Խմելու ջրի նմուշառումներն իրականացվել են 2 փուլով. առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T12:34+0400
2026-09-10T12:34+0400
2026-09-10T12:34+0400
բյուրեղավան
վարակ
ջուր
https://cdn.am.sputniknews.ru/img/2347/71/23477126_0:0:1600:901_1920x0_80_0_0_dc313d996b1e81691d1d1be861ac7ae3.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության էին դիմել սեպտեմբերի 6-ին: Սեպտեմբերի 9-ի դրությամբ վարակվածներից կար 9 ստացիոնար, 13 ամբուլատոր բուժառու։ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։Կենտրոնից նշում են, որ սեպտեմբերի 7-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքում ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառումներ. խմելու ջրից և հիվանդներից վերցվել են կենսանմուշներ հետագա լաբորատոր հետազոտությունների համար։Նշվում է, որ խմելու ջրի նմուշառումներն իրականացվել են 2 փուլով. առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից վստահեցնում են, որ մշտադիտարկման նպատակով իրականացվող նմուշառումները կրելու են շարունակական բնույթ, և իրենք հետևում են իրավիճակին։Հիշեցնենք՝ Բյուրեղավանում վարակի նախորդ դեպքերը գրանցվել էին այս տարվա ապրիլի 21-ին և հուլիսի 17-ին: Բոլոր դեպքերում էլ աղիքային վարակը գրանցվել է ծորակի ջուր խմելու պատճառով: Բնակիչների գանգատները նույնն են եղել` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն` լուծ։
բյուրեղավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2347/71/23477126_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c9a3ffafcc9b9f3b73cc91579c3da172.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բյուրեղավան, վարակ, ջուր
Բյուրեղավանում խմելու ջրի նուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել. ԱՆ
Խմելու ջրի նմուշառումներն իրականացվել են 2 փուլով. առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով
բուժօգնության էին դիմել սեպտեմբերի 6-ին: Սեպտեմբերի 9-ի դրությամբ վարակվածներից կար 9 ստացիոնար, 13 ամբուլատոր բուժառու։ Ջրային կոմիտեի նախագահ
Արամազդ Ղալամքարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։
Կենտրոնից նշում են, որ սեպտեմբերի 7-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքում ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառումներ. խմելու ջրից և հիվանդներից վերցվել են կենսանմուշներ հետագա լաբորատոր հետազոտությունների համար։
Նշվում է, որ խմելու ջրի նմուշառումներն իրականացվել են 2 փուլով. առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։
«Այս պահի դրությամբ խմելու ջրի վերցված բոլոր նուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից վստահեցնում են, որ մշտադիտարկման նպատակով իրականացվող նմուշառումները կրելու են շարունակական բնույթ, և իրենք հետևում են իրավիճակին։
Հիշեցնենք՝ Բյուրեղավանում վարակի նախորդ դեպքերը գրանցվել էին այս տարվա
ապրիլի 21-ին և
հուլիսի 17-ին: Բոլոր դեպքերում էլ աղիքային վարակը գրանցվել է ծորակի ջուր խմելու պատճառով: Բնակիչների գանգատները նույնն են եղել` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն` լուծ։