https://arm.sputniknews.ru/20260908/bjureghavanum-aghiqajin-varakvov-hivandneric-4-erekha-der-hivandanvocum-e--106610126.html
Բյուրեղավանում աղիքային վարակով հիվանդներից 4 երեխա դեռ հիվանդանոցում է
Բյուրեղավանում աղիքային վարակով հիվանդներից 4 երեխա դեռ հիվանդանոցում է
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժօգնության դիմել է 6 անձ, որոնցից 3-ը ինֆեկցիոն բաժանմունքում են բուժվում։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T19:56+0400
2026-09-08T19:56+0400
2026-09-08T20:17+0400
բյուրեղավան
անահիտ ավանեսյան
վարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106608348_0:316:1150:963_1920x0_80_0_0_817056aec240a9a76a5eb533b628d60b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով ամբուլատոր բուժօգնության դիմել է 7 անձ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժօգնության դիմել է 6 անձ, որոնցից 3-ը ինֆեկցիոն բաժանմունքում են բուժվում, իսկ մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ այցելել է Աբովյանի ԲԿ` ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող պացիենտների առողջական վիճակին։ Նա հայտնել է, որ բուժառուների մոտ դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն։ Հիշեցնենք՝ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության էին դիմել սեպտեմբերի 6-ին: Նմանատիպ նախորդ դեպքերը գրանցվել էին այս տարվա ապրիլի 21-ին և հուլիսի 17-ին: Բոլոր դեպքերում էլ աղիքային վարակը գրանցվել է ծորակի ջուր խմելու պատճառով: Բնակիչների գանգատները նույնն են եղել` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն` լուծ։
բյուրեղավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106608348_0:266:1150:1129_1920x0_80_0_0_a3174710ba46c7e255eabc4fd9082764.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բյուրեղավան, անահիտ ավանեսյան, վարակ
բյուրեղավան, անահիտ ավանեսյան, վարակ
Բյուրեղավանում աղիքային վարակով հիվանդներից 4 երեխա դեռ հիվանդանոցում է
19:56 08.09.2026 (Թարմացված է: 20:17 08.09.2026) Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժօգնության դիմել է 6 անձ, որոնցից 3-ը ինֆեկցիոն բաժանմունքում են բուժվում։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով ամբուլատոր բուժօգնության դիմել է 7 անձ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժօգնության դիմել է 6 անձ, որոնցից 3-ը ինֆեկցիոն բաժանմունքում են բուժվում, իսկ մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն։
«7 հոգի դիմել է ամբուլատոր օգնության։ Այս պահին 4 երեխա հիվանդանոցում է»,– նշեցին գերատեսչությունից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ
«Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ այցելել է Աբովյանի ԲԿ` ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող պացիենտների առողջական վիճակին։ Նա հայտնել է, որ բուժառուների մոտ դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն։
«ՀՎԿԱԿ-ն իրականացրել է նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում: Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքերը»,– գրել է Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով
բուժօգնության էին դիմել սեպտեմբերի 6-ին: Նմանատիպ նախորդ դեպքերը գրանցվել էին այս տարվա
ապրիլի 21-ին և
հուլիսի 17-ին: Բոլոր դեպքերում էլ աղիքային վարակը գրանցվել է ծորակի ջուր խմելու պատճառով: Բնակիչների գանգատները նույնն են եղել` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն` լուծ։