https://arm.sputniknews.ru/20260908/rusastani-teghy-datark-chi-mna-ajn-turqian-kzbaghecni-ervand-bvozvojan-106596376.html
Ռուսաստանի տեղը դատարկ չի մնա, այն Թուրքիան կզբաղեցնի․ Երվանդ Բոզոյան
Ռուսաստանի տեղը դատարկ չի մնա, այն Թուրքիան կզբաղեցնի․ Երվանդ Բոզոյան
Sputnik Արմենիա
Քաղաքագետի կարծիքով՝ նաև այս ձերբակալություններով Փաշինյանը փորձում է առևտրի մեջ մտնել ռուսական կողմից հետ։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T17:05+0400
2026-09-08T17:05+0400
2026-09-08T17:21+0400
երվանդ բոզոյան
քաղաքագետ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102529972_0:0:2560:1441_1920x0_80_0_0_f45521a68f104b75c6f941c753c2c2e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եթե կազմաքանդվեն հայ-ռուսական հարաբերությունները, աշխարհաքաղաքական բաց չի մնում՝ Ռուսաստանի տեղն, այսպես ասած, զբաղեցնելու է Թուրքիան։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։Նրա համոզմամբ՝ առաջիկայում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպումից ինչ-որ առումով կախված է Հայաստանի ճակատագիրը։ Ըստ նրա՝ Փաշինյանը փորձում է, այսպես ասած, փուլային տարբերակով կազմաքանդել հայ-ռուսական հարաբերությունները, ինչին ռուսական կողմը համաձայն չէ։ Վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած աղմկոտ կալանավորումներն ու հետապնդումները (ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Անդրանիկ Թևանյան, կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյան և այլք–խմբ․) քաղաքագետը հենց այս համատեքստում է դիտարկում։Նրա կարծիքով՝ նաև այս ձերբակալություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առևտրի մեջ մտնել ռուսական կողմից հետ։ Միաժամանակ քաղաքագետը կարծում է՝ ռուսական կողմը նման տիպի խաղի մեջ չի մտնի, և սա այն տեղն է, որտեղ Փաշինյանը կարող է սայթաքել։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպեցին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման առանցքում եղել էին հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102529972_285:0:2560:1706_1920x0_80_0_0_33d0e2752314efbbce087682c6088b37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երվանդ բոզոյան, քաղաքագետ, հայաստան
երվանդ բոզոյան, քաղաքագետ, հայաստան
Ռուսաստանի տեղը դատարկ չի մնա, այն Թուրքիան կզբաղեցնի․ Երվանդ Բոզոյան
17:05 08.09.2026 (Թարմացված է: 17:21 08.09.2026) Քաղաքագետի կարծիքով՝ նաև այս ձերբակալություններով Փաշինյանը փորձում է առևտրի մեջ մտնել ռուսական կողմից հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եթե կազմաքանդվեն հայ-ռուսական հարաբերությունները, աշխարհաքաղաքական բաց չի մնում՝ Ռուսաստանի տեղն, այսպես ասած, զբաղեցնելու է Թուրքիան։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նրա համոզմամբ՝ առաջիկայում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպումից ինչ-որ առումով կախված է Հայաստանի ճակատագիրը։ Ըստ նրա՝ Փաշինյանը փորձում է, այսպես ասած, փուլային տարբերակով կազմաքանդել հայ-ռուսական հարաբերությունները, ինչին ռուսական կողմը համաձայն չէ։ Վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած աղմկոտ կալանավորումներն ու հետապնդումները (ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Անդրանիկ Թևանյան, կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյան և այլք–խմբ․) քաղաքագետը հենց այս համատեքստում է դիտարկում։
«Ես կարծում եմ՝ այս ձերբակալությունները նաև յուրահատուկ պատանդի դեր ունեն Փաշինյանի համար Պուտինի հետ բանակցություններում։ Ինչպես հայտնի է, Հայաստանը չունի լուրջ խաղաթուղթ Ռուսաստանի հետ հարաբերություններում, իսկ Ռուսաստանն ունի։ Ռուսաստանի մասը ՀՀ արտաքին առևտրում 35 տոկոս է, իսկ Հայաստանինը Ռուսաստանի արտաքին առևտրում՝ 0,3 տոկոս»,- նշեց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ նաև այս ձերբակալություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առևտրի մեջ մտնել ռուսական կողմից հետ։ Միաժամանակ քաղաքագետը կարծում է՝ ռուսական կողմը նման տիպի խաղի մեջ չի մտնի, և սա այն տեղն է, որտեղ Փաշինյանը կարող է սայթաքել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպեցին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման առանցքում եղել էին հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։