00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բիշքեկում մեկնարկել է Պուտին–Փաշինյան հանդիպումը. ՌԴ նախագահի գլխավոր հայտարարությունները

© Sputnik / Петр Ковалев / POOL / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2026
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Բաժանորդագրվել
Սա Պուտինի և Փաշինյանի առաջին դեմ առ դեմ հանդիպումն է Հայաստանում կայացած ընտրություններից հետո։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում է անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։
Սա Պուտինի և Փաշինյանի առաջին դեմառդեմ հանդիպումն է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Նախորդ անգամ ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը հանդիպել էին այս տարվա ապրիլին։
Պուտինն անդրադարձել է Հայաստանի` Եվրոպական միության անդամակցելու ձգտմանը։
«Այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առումով։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է․ 2026 թվականի սկզբից երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 մլրդ դոլար»,– ասել է Պուտինը։
Նա Փաշինյանին առաջարկել է ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին և հարցնել՝ ինչ են ցանկանում մարդիկ։
ՌԴ նախագահը նշել է, որ որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան ավելի լավ։
«Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնի հարաբերությունները»,– ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Մոսկվան միշտ էլ կողմ է եղել Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը։ Նա շեշտել է, որ այս դիրքորոշումը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի հիմնարար շահերին։
«Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են և ամրապնդում են երկրի էներգետիկ անվտանգությունը»,– ընդգծել է ՌԴ նախագահը։
Նշենք, որ ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը, Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը և «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Լրահոս
0