https://arm.sputniknews.ru/20260904/rvoman-baghdasarjany-dataranum-partvel-e-karapetjanin-bajc-karvogh-e-nervoghutjun-chkhndrel-106464205.html
Ռոման Բաղդասարյանը դատարանում պարտվել է Կարապետյանին, բայց կարող է ներողություն չխնդրել
Ռոման Բաղդասարյանը դատարանում պարտվել է Կարապետյանին, բայց կարող է ներողություն չխնդրել
Sputnik Արմենիա
Կարապետյանի հայցը մասնակի է բավարարվել: 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T12:36+0400
2026-09-04T12:36+0400
2026-09-04T13:03+0400
ռոման բաղդասարյան
սամվել կարապետյան
հայց
դատարան
հերքում
փոխհատուցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103619778_0:0:845:475_1920x0_80_0_0_2b877a142d2f561ceb88b9bf0e779df7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից:Նշենք, որ Բաղդասարյանը մշտապես հանդես է գալիս հօգուտ ՀՀ իշխանությունների: Բլոգերը հայտարարել էր, թե Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»: Սամվել Կարապետյանը պահանջել է Ռոման Բաղդասարյանին պարտավորեցնել «facebook.com» ցոցցանցի իր էջում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները բոլորին տեսանելի տեսաուղերձի միջոցով և պահպանել այն առնվազն 1 ամիս: Սամվել Կարապետյանը հայցադիմումում պահանջել էր նաև, որպեսզի հերքման տեքստում բլոգերը ներողություն խնդրի իր ասածների համար: Որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում, գորրծարարը նաև պահանջել էր բռնագանձել 6.000.000 դրամ:Դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի` «Քյոխի» հայցն ընդդեմ Ռոման ԲաղդասարյանիԴատարանը որոշել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակային հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարել մասնակի: Բաղդասարյանը պետք է «Ֆեյսբուք»-ում իր օգտահաշիվներով հերքում հրապարակի հետևյալ բովանդակությամբ.Դատարանի որոշմամբ Ռոման Բաղդասարյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի նաև կբռնագանձվի 100.000 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով ոչ նյութական արժեքին պատճառված վնասի փոխհատուցում:Հայցը մնացած մասով մերժվել է: Խոսքը հոգուտ Կարապետյանի 6 մլն դրամ բռնագանձելու, ինչպես նաև տեսաուղերձով հերքում հրապարակելու և ներողություն խնդրելու մասին է:Արցախցիների հանդեպ թշնամանք սերմանելու համար ՀՀ ՔԿ-ն գործ է հարուցել իշխանամետ բլոգերի դեմԲաղդասարյանից հօգուտ Կարապետյանի նաև որոշվել է նաև բռնագանձել 26.000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103619778_94:0:727:475_1920x0_80_0_0_78dc48ea83a4ec37cd22dd7884938dc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոման բաղդասարյան, սամվել կարապետյան, հայց, դատարան, հերքում, փոխհատուցում
ռոման բաղդասարյան, սամվել կարապետյան, հայց, դատարան, հերքում, փոխհատուցում
Ռոման Բաղդասարյանը դատարանում պարտվել է Կարապետյանին, բայց կարող է ներողություն չխնդրել
12:36 04.09.2026 (Թարմացված է: 13:03 04.09.2026) Կարապետյանի հայցը մասնակի է բավարարվել:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին: Այս մասին տեղեկանում ենք «
Դատալեքս» համակարգից:
Նշենք, որ Բաղդասարյանը մշտապես հանդես է գալիս հօգուտ ՀՀ իշխանությունների: Բլոգերը հայտարարել էր, թե Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»: Սամվել Կարապետյանը պահանջել է Ռոման Բաղդասարյանին պարտավորեցնել «facebook.com» ցոցցանցի իր էջում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները բոլորին տեսանելի տեսաուղերձի միջոցով և պահպանել այն առնվազն 1 ամիս: Սամվել Կարապետյանը հայցադիմումում պահանջել էր նաև, որպեսզի հերքման տեքստում բլոգերը ներողություն խնդրի իր ասածների համար: Որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում, գորրծարարը նաև պահանջել էր բռնագանձել 6.000.000 դրամ:
Դատարանը որոշել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակային հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարել մասնակի: Բաղդասարյանը պետք է «Ֆեյսբուք»-ում իր օգտահաշիվներով հերքում հրապարակի
հետևյալ բովանդակությամբ.
«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ
2026 թվականի հունվարի 2-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե գործարար Սամվել Կարապետյանը խաբել է պետությանը կամ թալանել է պետական բյուջեն՝ չեն համապատասխանում իրականությանը»:
Դատարանի որոշմամբ Ռոման Բաղդասարյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի նաև կբռնագանձվի 100.000 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով ոչ նյութական արժեքին պատճառված վնասի փոխհատուցում:
Հայցը մնացած մասով մերժվել է: Խոսքը հոգուտ Կարապետյանի 6 մլն դրամ բռնագանձելու, ինչպես նաև տեսաուղերձով հերքում հրապարակելու և ներողություն խնդրելու մասին է:
Բաղդասարյանից հօգուտ Կարապետյանի նաև որոշվել է նաև բռնագանձել 26.000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար: