https://arm.sputniknews.ru/20260720/datarany-bavararel-e-karen-jalavjani-qjvokhi-hajcn-ynddem-rvoman-baghdasarjani-104833252.html
Դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի` «Քյոխի» հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի
Դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի` «Քյոխի» հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի
Sputnik Արմենիա
Դատարանը պարտավորեցրել է Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 դրամ: 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T17:02+0400
2026-07-20T17:02+0400
2026-07-20T17:03+0400
կարեն ջալավյան
դատարան
ռոման բաղդասարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/03/89660090_0:0:1280:721_1920x0_80_0_0_cf289d745ac3a8a7a96dc980b7db2055.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Առաջին ատյանի դատարանը բավարարել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից։Դատավոր Անի Կարաքեհյանը բավարարել է Ջալավյանի հայցը, որով պարտավորեցնում է Բաղդասարյանին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ.«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5–ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, «Եղնիկներում» ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, չեն համապատասխանում իրականությանը»:Դատարանը նաև պարտավորեցրել է Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 դրամ:Նշենք, որ Կարեն Ջալավյանը դատարան հայցը ներկայացրել էր այս տարվա փետրվարին, որը վարույթ է ընդունվել մարտի 18–ին։ Հայցի մեջ Ջալավյանը պահանջել էր որպես փոխհատուցում տալ 500.000 դրամ:«Քյոխը» հարցաքննվել է. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/03/89660090_143:0:1280:853_1920x0_80_0_0_f1bc1ce9cb81223a832e2e7ff7c71719.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարեն ջալավյան, դատարան, ռոման բաղդասարյան
կարեն ջալավյան, դատարան, ռոման բաղդասարյան
Դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի` «Քյոխի» հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի
17:02 20.07.2026 (Թարմացված է: 17:03 20.07.2026) Դատարանը պարտավորեցրել է Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 դրամ:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Առաջին ատյանի դատարանը բավարարել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից։
Դատավոր Անի Կարաքեհյանը բավարարել է Ջալավյանի հայցը, որով պարտավորեցնում է Բաղդասարյանին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5–ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, «Եղնիկներում» ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, չեն համապատասխանում իրականությանը»:
Դատարանը նաև պարտավորեցրել է Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 դրամ:
Նշենք, որ Կարեն Ջալավյանը դատարան հայցը ներկայացրել էր այս տարվա փետրվարին, որը վարույթ է ընդունվել մարտի 18–ին։ Հայցի մեջ Ջալավյանը պահանջել էր որպես փոխհատուցում տալ 500.000 դրամ: