https://arm.sputniknews.ru/20260904/hhn-derevs-pashtvonakan-pataskhan-chi-tvel-ruben-vardanjani-knvoj-khndranqin-iravapashtpan-106462664.html
ՀՀ–ն դեռևս պաշտոնական պատասխան չի տվել Ռուբեն Վարդանյանի կնոջ խնդրանքին. իրավապաշտպան
ՀՀ–ն դեռևս պաշտոնական պատասխան չի տվել Ռուբեն Վարդանյանի կնոջ խնդրանքին. իրավապաշտպան
Sputnik Արմենիա
Առանց պետության աջակցության հնարավոր չէ պատվիրակության այց իրականացնել Բաքու։ 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T11:47+0400
2026-09-04T11:47+0400
2026-09-04T12:39+0400
վերոնիկա զոնաբենդ
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ռուբեն վարդանյան
կին
բաքու
նիկոլ փաշինյան
հայաստան
արցախ
սիրանուշ սահակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106461228_0:0:1146:645_1920x0_80_0_0_25fba3e7d14b75349f1c2377a149c810.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ-ն դեռևս պաշտոնական պատասխան չի տվել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ Բաքու պատվիրակության այցի կազմակերպմանն աջակցելու վերաբերյալ։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։Իրավապաշտպանը հիշեցրեց, որ առանց պետության աջակցության ոչ միայն հնարավոր չէ պատվիրակության այց իրականացնել Բաքու, այլև մուտք գործել փակ հաստատություն և անձնական իրեր փոխանցել հայ գերիներին։Նա հավելեց, որ Ռուբեն Վարդանյանի գործը ՄԻԵԴ-ում արդեն համար ունի։ Մյուս 15 գերիների գործով ՄԻԵԴ ներկայացված գանգատը ստացվել է, սակայն դեռևս համար չունի, քանի որ շուրջ 1 ամիս ավելի ուշ է ներկայացվել։Հիշեցնենք` հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։ Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Զոնաբենդի հետ հանդիպում կազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, նշվում էր նաև, թե Ռուբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։ Զոնաբենդն ավելի ուշ հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել։
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106461228_113:0:1132:764_1920x0_80_0_0_32bc401c67a1ca35dd1fffe963e83cca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերոնիկա զոնաբենդ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան, կին, բաքու, նիկոլ փաշինյան, հայաստան, արցախ, սիրանուշ սահակյան, видео
վերոնիկա զոնաբենդ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան, կին, բաքու, նիկոլ փաշինյան, հայաստան, արցախ, սիրանուշ սահակյան, видео
ՀՀ–ն դեռևս պաշտոնական պատասխան չի տվել Ռուբեն Վարդանյանի կնոջ խնդրանքին. իրավապաշտպան
11:47 04.09.2026 (Թարմացված է: 12:39 04.09.2026) Առանց պետության աջակցության հնարավոր չէ պատվիրակության այց իրականացնել Բաքու։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ-ն դեռևս պաշտոնական պատասխան չի տվել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ Բաքու պատվիրակության այցի կազմակերպմանն աջակցելու վերաբերյալ։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Հարցը քննարկման փուլում է, ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ-ն դիրքորոշում կձևավորի»,- ասաց Սահակյանը։
Իրավապաշտպանը հիշեցրեց, որ առանց պետության աջակցության ոչ միայն հնարավոր չէ պատվիրակության այց իրականացնել Բաքու, այլև մուտք գործել փակ հաստատություն և անձնական իրեր փոխանցել հայ գերիներին։
Նա հավելեց, որ Ռուբեն Վարդանյանի գործը ՄԻԵԴ-ում արդեն համար ունի։ Մյուս 15 գերիների գործով ՄԻԵԴ ներկայացված գանգատը ստացվել է, սակայն դեռևս համար չունի, քանի որ շուրջ 1 ամիս ավելի ուշ է ներկայացվել։
Հիշեցնենք` հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը
բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։ Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ
ՀՀ կառավարությունը պատրաստ է Զոնաբենդի հետ հանդիպում կազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, նշվում էր նաև, թե Ռուբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։ Զոնաբենդն ավելի ուշ
հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել։