https://arm.sputniknews.ru/20260903/voch-mvoskvajum-voch-erevanum-qaghaqakirt-apaharzani-banadzev-arajzhm-chunen-surenjanc-106421516.html
Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում քաղաքակիրթ ապահարզանի բանաձև առայժմ չունեն. Սուրենյանց
Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում քաղաքակիրթ ապահարզանի բանաձև առայժմ չունեն. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ այս փուլում թե՛ Երևանը, թե՛ Մոսկվան չունեն հայ-ռուսական հարաբերությունների նոր մոդելի հստակ բանաձև և փորձում են կառավարել... 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T13:17+0400
2026-09-03T13:17+0400
2026-09-03T13:18+0400
հայաստան
ռուսաստան
սուրեն սուրենյանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/11/98899111_0:3:1501:847_1920x0_80_0_0_8deb39cd24cce2255807f00a6feac305.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում դաշնակցային հարաբերությունների մոդելը փլուզված է, և դա ամրագրված իրողություն է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։Նրա խոսքով՝ հարաբերություններում ստեղծված իրավիճակն ակնհայտ է դարձել նաև Հայաստանի իշխանությունների հայտարարություններից։Սուրենյանցի գնահատմամբ՝ Մոսկվան նույնպես հասկանում է ստեղծված իրավիճակը և փորձում է բարձրացնել իր խաղադրույքները՝ այդ թվում Գյումրու ռուսական ռազմաբազայի հարցը օրակարգ բերելով։«Այն փաստը, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պուտինը սրեց խնդիրը և դրեց նաև Գյումրու ռազմաբազայի հարցը՝ ասելով՝ եթե ուզում եք, կարող ենք հենց վաղն էլ դուրս գալ, բայց, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը պիտի որոշի, նշանակում է՝ իմ ասածը հրաշալի հասկանում են նաև Մոսկվայում։ Փորձում են խաղադրույքը բարձրացնել՝ ռազմաբազայի հարցը սրելով»,– ասել է նա։Քաղաքագետի խոսքով՝ այս փուլում թե՛ Երևանը, թե՛ Մոսկվան չունեն հայ-ռուսական հարաբերությունների նոր մոդելի հստակ բանաձև և փորձում են կառավարել ստեղծված ճգնաժամը։Միաժամանակ նա զգուշացրեց, որ այդ դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ այդ կառավարելի ճգնաժամը կդառնա անվերահսկելի՝ ինստիտուցիոնալ փլուզման վտանգի հեռանկարով։Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։Եթե Հայաստանին ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք. Պուտին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/11/98899111_0:0:1333:1000_1920x0_80_0_0_9776eb0ffd95e86def350a887cda20cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սուրեն սուրենյանց
հայաստան, ռուսաստան, սուրեն սուրենյանց
Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում քաղաքակիրթ ապահարզանի բանաձև առայժմ չունեն. Սուրենյանց
13:17 03.09.2026 (Թարմացված է: 13:18 03.09.2026) Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ այս փուլում թե՛ Երևանը, թե՛ Մոսկվան չունեն հայ-ռուսական հարաբերությունների նոր մոդելի հստակ բանաձև և փորձում են կառավարել ստեղծված ճգնաժամը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում դաշնակցային հարաբերությունների մոդելը փլուզված է, և դա ամրագրված իրողություն է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։
«Հանդիպման միակ դրական բանը մարտավարական, կարճաժամկետ հաջողությունն է Փաշինյանի համար՝ պոկեց այդ Մոսկվայի հանդիպումը։ Մեծ հաշվով տեսեք՝ ինչ իրավիճակ է՝ դաշնակցային հարաբերությունների մոդելը փլուզվել է հայ-ռուսական հարաբերություններում։ Ընդ որում` սա ենթադրություն չէ, սա քաղաքագիտական գնահատական չէ։ Վերցրեք Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը»,– ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ հարաբերություններում ստեղծված իրավիճակն ակնհայտ է դարձել նաև Հայաստանի իշխանությունների հայտարարություններից։
Սուրենյանցի գնահատմամբ՝ Մոսկվան նույնպես հասկանում է ստեղծված իրավիճակը և փորձում է բարձրացնել իր խաղադրույքները՝ այդ թվում Գյումրու ռուսական ռազմաբազայի հարցը օրակարգ բերելով։
«Այն փաստը, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պուտինը սրեց խնդիրը և դրեց նաև Գյումրու ռազմաբազայի հարցը՝ ասելով՝ եթե ուզում եք, կարող ենք հենց վաղն էլ դուրս գալ, բայց, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը պիտի որոշի, նշանակում է՝ իմ ասածը հրաշալի հասկանում են նաև Մոսկվայում։ Փորձում են խաղադրույքը բարձրացնել՝ ռազմաբազայի հարցը սրելով»,– ասել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ այս փուլում թե՛ Երևանը, թե՛ Մոսկվան չունեն հայ-ռուսական հարաբերությունների նոր մոդելի հստակ բանաձև և փորձում են կառավարել ստեղծված ճգնաժամը։
«Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում քաղաքակիրթ ապահարզանի բանաձև առայժմ չունեն և փորձում են ճգնաժամը կառավարել, մինչև ինչ-որ նոր հարաբերությունների մոդել փորձենք գտնել։ Սա է ճշմարտությունը։ Կամ էլ այս ճգնաժամը տարբեր դրսևորումներով շարունակվելու է խորանալ մինչև ուկրաինական պատերազմի ավարտը»,– նշեց Սուրենյանցը։
Միաժամանակ նա զգուշացրեց, որ այդ դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ այդ կառավարելի ճգնաժամը կդառնա անվերահսկելի՝ ինստիտուցիոնալ փլուզման վտանգի հեռանկարով։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Շուրջ 1 ժամ տևած
հանդիպման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը
հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։