00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:35
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Հիբրիդային գործ». Անդրանիկ Թևանյանը ձայնային ուղերձ է հղել մեկուսարանից

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2026
Բաժանորդագրվել
Թևանյանը նշել է, որ իրավապահները առաջին օրվանից չեն կողմնորոշվում, թե ի վերջո ինչ մեղադրանք ներկայացնեն, որ արարքն ինչպես բնութագրեն, որ նյութն ինչպես գնահատեն և ինչպես քողարկեն բուն քաղաքական ենթատեքստը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ իր մեղադրական եզրակացության մեջ խոսք չկա այն մասին, որ ինքը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Թևանյանը ձայնային հաղորդագրություն է փոխանցել մեկուսարանից։
Նա նշել է` մեղադրող կողմը խուսափել է Ռուսաստանին որպես թշնամի երկիր ներկայացնելու ուղիղ ձևակերպումներից, բայց Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների թեման կարմիր թելով անցնում է 9-հատորանոց այս հիբրիդային գործում։
«Ստացվում է, որ երբ օրվա իշխանությունները խոսում են Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքների մասին և այդ թեմայով իբր ինքնիշխանիստական աջակցություն խնդրում աշխարհաքաղաքական հակառուսական կենտրոնից, նկատի ունեն «Մայր Հայաստանի» գործունեությունը և անձամբ ինձ։ Իրականությունն այն է, որ Հայաստանի թիվ մեկ հիբրիդային սպառնալիքը Նիկոլ Փ․-ի վարած քաղաքականությունն է, որն ադրբեջանա-թուրքական օրակարգ է սպասարկում և Հայաստանը դարձնում աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ»,– նշել է նա։
Թևանյանն անդրադարձել է նաև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։
«Իրավապահ կոչվածները գործը կարելու առաջին օրվանից չեն կողմնորոշվում, թե ի վերջո ինձ ինչ մեղադրանք ներկայացնեն, որ արարքն ինչպես բնութագրեն, որ նյութն ինչպես գնահատեն և, վերջապես, ինչպես քողարկեն բուն քաղաքական ենթատեքստը։ Ու որպեսզի մի բան ամեն դեպքում «կարվի», երկար տվայտանքներից հետո գործի մեջ մտցրել են պետական գաղտնիքի թեման։ Այդ թեմայով, առանց ապացույցների, քաղաքական հետապնդման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Նրան քստմնելի եղանակով կալանավորեցին մեկ բանի համար՝ որպեսզի հոգեբանական ճնշումների միջոցով կեղծ ցուցմունք ստանան իմ դեմ, բայց այդ հարցում էլ են տապալվել, քանզի Արեգնազ Մանուկյանը սկզբունքային ու կամային բարձր որակներ է ցուցաբերել՝ հրաժարվելով կեղծ մատնագիր ներկայացնելուց»,– նշել է Թևանյանը։
Նա նշել է, որ գործն արդեն ուղարկվել է դատարան։ Առաջին նիստը սեպտեմբերի 8-ին է։
«Այս հիբրիդային գործի ընթացքն ու արդյունքը, առանց չափազանցության, ճակատագրական նշանակություն են ունենալու, քանի որ այն խիստ ընդգծված աշխարհաքաղաքական ու անվտանգային երանգներ ունի և դասական քաղաքական հոդվածով է։ Այս դատավարությունն ընթանալու է հայ-ռուսական հարաբերությունների լարվածության պայմաններում՝ պայմաններ, որոնք դրսի ուժերի թելադրանքով և ի վնաս Հայաստանի շահերի ապահովվում են Նիկոլ Փ․-ի միջոցով։ Հիբրիդային այս դատավարության մասին առայժմ այսքանը, մնացածը՝ ամսի 8-ից հետո»,– եզրափակել է Թևանյանը։
Հիշեցնենք` Թևանյանը ձերբակալվեց մայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։
Մայիսի 23-ին նա կալանավորվեց։
Լրահոս
0