https://arm.sputniknews.ru/20260903/bakhvel-en-ngnn-u-qkn-tke-pvokhnakharari-qnnich-eghbajry-kpatzhvi-106410956.html
«Բախվել են» ՆԳՆ–ն ու ՔԿ–ն․ ՏԿԵ փոխնախարարի քննիչ եղբայրը կպատժվի՞
«Բախվել են» ՆԳՆ–ն ու ՔԿ–ն․ ՏԿԵ փոխնախարարի քննիչ եղբայրը կպատժվի՞
Sputnik Արմենիա
Թերթը չի բացառում, որ այս ամբողջ աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է չվերանշանակել Ասատուր Վարդանյանին փոխնախարարի պաշտոնում։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T09:31+0400
2026-09-03T09:31+0400
2026-09-03T09:40+0400
հայաստան
ոստիկան
ծեծ
հհ քննչական կոմիտե
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106417366_0:37:1500:881_1920x0_80_0_0_3a320b3be70e7d12a195a43b61acabe3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քննարկվում է Երևան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի (ՏԿԵ փոխնախարար Ասատուր Վարդանյանի եղբայր. խմբ․) ազատման հարցը։ «Ժողովուրդը» գրում է, որ ուժային կառույցների՝ ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի բախման մեջ առայժմ հաղթում է ՔԿ-ն։ Սակայն թերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ակտիվ քննություն է ընթանում Քննչական կոմիտեում ոստիկանին խոշտանգելու դեպքով: Այդ գործով կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել Ռաֆայել Վարդանյանը:Թերթը չի բացառում, որ բարձրացված աղմուկի ֆոնին կարող է նաև փոխնախարարի պաշտոնում չվերանշանակվել Ռաֆայել Վարդանյանի եղբայրը՝ Ասատուր Վարդանյանը։Խոսքն օգոստոսի 22-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, որից հետո կալանավորվեց ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանը և ևս մեկ անձ։ ՔԿ–ից նաև ընդգծել էին, որ ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։Օգոստոսի 23-ին ԶԼՄ–ները գրել էին, որ նախորդ օրը քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։ Գրել էին, որ ծեծկռտուքը եղել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքում` վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։ Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, թե ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկն է ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի ենթարկել 2 քննիչի։Ոստիկանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ հայտնել է, որ Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպին նախորդել է մեքենաների կայանման շուրջ տարաձայնությունը, որի ժամանակ ոստիկանի հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, ու նրան քննչական բաժնում խոշտանգել են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106417366_51:0:1383:999_1920x0_80_0_0_bc403c6aa2c3d4e5affdb38342f58c47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ոստիկան, ծեծ, հհ քննչական կոմիտե, ներքին գործերի նախարարություն (նգն)
հայաստան, ոստիկան, ծեծ, հհ քննչական կոմիտե, ներքին գործերի նախարարություն (նգն)
«Բախվել են» ՆԳՆ–ն ու ՔԿ–ն․ ՏԿԵ փոխնախարարի քննիչ եղբայրը կպատժվի՞
09:31 03.09.2026 (Թարմացված է: 09:40 03.09.2026) Թերթը չի բացառում, որ այս ամբողջ աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է չվերանշանակել Ասատուր Վարդանյանին փոխնախարարի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քննարկվում է Երևան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի (ՏԿԵ փոխնախարար Ասատուր Վարդանյանի եղբայր. խմբ․) ազատման հարցը։ «Ժողովուրդը» գրում է, որ ուժային կառույցների՝ ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի բախման մեջ առայժմ հաղթում է ՔԿ-ն։ Սակայն թերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ակտիվ քննություն է ընթանում Քննչական կոմիտեում ոստիկանին խոշտանգելու դեպքով: Այդ գործով կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել Ռաֆայել Վարդանյանը:
Թերթը չի բացառում, որ բարձրացված աղմուկի ֆոնին կարող է նաև փոխնախարարի պաշտոնում չվերանշանակվել Ռաֆայել Վարդանյանի եղբայրը՝ Ասատուր Վարդանյանը։
Խոսքն օգոստոսի 22-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, որից հետո կալանավորվեց ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանը և ևս մեկ անձ։ ՔԿ–ից նաև ընդգծել էին, որ ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Օգոստոսի 23-ին ԶԼՄ–ները գրել էին, որ նախորդ օրը քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան
ծեծի են ենթարկել ոստիկանին։ Գրել էին, որ ծեծկռտուքը եղել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքում` վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։ Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, թե ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկն է ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի ենթարկել 2 քննիչի։
Ոստիկանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ
հայտնել է, որ Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպին նախորդել է մեքենաների կայանման շուրջ տարաձայնությունը, որի ժամանակ ոստիկանի հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, ու նրան քննչական բաժնում խոշտանգել են։