00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քննիչները հայհոյել են, դուռը փակել ու խոշտանգել. ի՞նչ է պնդում ոստիկանի փաստաբանը

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2026
Բաժանորդագրվել
Ըստ փաստաբանի` դեպքի նախորդ օրը նույնպես վիճաբանություն է եղել քննիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպին նախորդել է մեքենաների կայանման շուրջ տարաձայնությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ոստիկանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը` պնդելով, որ իր պաշտպանյալի հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, ու նրան քննչական բաժնում խոշտանգել են։
Ավելի վաղ ishkhanutyun.am–ը, այնուհետև՝ armlur.am–ը գրել էին, որ քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։ ishkhanutyun.am–ը գրել էր, որ ծեծկռտուքը եղել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքում` վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։ Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, թե ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկն է ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի ենթարկել 2 քննիչի։
«ՀՀ ՔԿ Մալաթիայի քննչական բաժնի դիմաց, որտեղ նաև ոստիկանության բաժինն է, կա մի խանութ, որտեղ էլ 2 քննիչ մեքենան կանգնեցրել են։ Խանութի սեփականատերը խնդրել է այդտեղ չկայանել, բայց քննիչները հակառակվել են, վատ պահվածք են դրսևորել` նշելով, թե իրենք կարող են անել այն, ինչ ուզում են։ Վեճ է առաջացել ու խանութի դիմաց այդ քննիչները ծեծել են խանութի սեփականատիրոջը։ Իմ պաշտպանյալը զանգել է քննիչներին (քանի որ խանութի տերն իր բարեկամն է ու հարևաններ են), որպեսզի հարթի իրավիճակը։ Հանդիպել են իրար, կրկին քննիչներն ասել են, որ ինչ ուզեն` կարող են անել, վեճ է սկսվել, մոտեցել են նաև խանութի տիրոջ հարևանները, քաշքշուկ է սկսվել։ Պաշտպանյալս կրկին փորձել է հարթել ամեն ինչ»,– նշեց փաստաբանը։
Ըստ նրա` այդ դեպքից հետո իր պաշտպանյալին ձերբակալել են և տեղափոխել Երևանի քննչական վարչություն։ Պաշտպանի խոսքով` երբ ոստիկանության աշխատակցին տարել են ՔԿ, դուռը ներսից փակել են ու վարչության պետի` Ռաֆայել Վարդանյանի, ինչպես նաև վարչության բաժիններից մեկի պետ Այվազյանի և ևս մեկ աշխատակցի մասնակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, ապա նաև խոշտանգել են ոստիկանին։
Ենթադրյալ ծեծի ենթարկված ոստիկանի եղբայրը դիմել է փաստաբանին, որն էլ գնացել է Երևանի քննչական վարչություն։ Մարտիրոսյանը պնդում է` շուրջ 40 րոպե քննչական վարչությունում ո՛չ իրեն, ո՛չ էլ հետո կանչած շտապօգնության աշխատակիցներին թույլ չեն տվել շենք մուտք գործել։ Հնարավոր է եղել հանդիպել ոստիկանի հետ ու բուժզզնում իրականացնել միայն մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի ժամանելուց հետո։
«Պաշտպանյալս գանգատվում էր, որ կրծքավանդակի և մեջքի հատվածում սուր ցավեր ունի, բժիշկն արտաքին զննությամբ հայտնաբերվել է ձեռքի բազկի հատվածում փափուկ հյուսվածքների սալջարդ։ Ավելի քան 40 րոպե քննչական վարչության աշխատակիցները թույլ չէին տալիս բժշկի ցուցումով հիվանդանոց գնալ, որոշ բանակցություններից հետո գնացինք Միքայելյան հիվանդանոց։ Այնտեղ բացի արձանագրվածից, նշեցին նաև, որ գուցե ներքին օրգանները վնասված լինեն, ու պետք է 1– 2 օր ուշադիր լինել սուր ցավերին։ Իրականում ՔԿ–ի հաղորդագրությունը, թե իրենց նախաձեռնությամբ է բուժզննում իրականացվել` սուտ է»,– ասաց Մարտիրոսյանը։
Դաշտավանի ծեծկռտուքի դեպքով ավելի քան 10 անձ է ձերբակալվել. ՆԳՆ-ն մանրամասնում է
Նա վստահեցրեց` ամեն ինչ արձանագրված է` և՛ շտապօգնություն իր զանգը, և՛ ԲԿ–ի կողմից արձանագրված սալջարդը։ Փաստաբանը նաև ընդգծեց` իր պաշտպանյալը քննչական վարչության շենք է մտել առանց արտաքին վնասվածքների, դա նշված է ձերբակալության արձանագրությունում։ Պնդեց` չկա այլ տրամաբանություն, քան այն, որ վնասվածքը ոստիկանը ստացել է քննչական վարչության ներսում։
Ինչ վերաբերում է դեպքերի վայրերից տեսանյութերին, ապա Մարտիրոսյանը նշեց, որ գուցե լինեն, բայց իրեն հայտնի չէ այդ մասին։
Մարտիրոսյանը շեշտեց, որ ինքն այսօր առավոտյան հաղորդում է ներկայացրել ոստիկանության Քանաքեռ–Զեյթունի բաժին` իր պաշտպանյալին ծեծի ենթարկելու և խոշտանգման դեպքով։
Ըստ նրա ունեցած տեղեկությունների` հաղորդումն արդեն Հակակոռուպցիոն կոմիտեում է, և կա՛մ այսօր երեկոյան, կա՛մ վաղն առավոտյան իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվելու և փորձ են անելու դատարանի որոշմամբ կալանավորել։
Այս նույն գործով ձերբակալված խանութի սեփականատիրոջը, փաստաբանի տեղեկություններով, ազատ են արձակել, բայց այս պահին գործողություններ են ընթանում, ու գուցե մեղադրանք են առաջադրում։
Հիշեցնենք, որ ենթադրյալ ծեծի ենթարկված ոստիկանը և ևս 2 անձ, որոնք ազգակցական կապի մեջ են նրա հետ, ձերբակալված են։ ՔԿ–ից նաև ընդգծել են, որ ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Լրահոս
0