https://arm.sputniknews.ru/20260822/vostikany-eghel-e-khmats-aveli-qan-20-hvogvov-tsetsel-en-2-qnnichi-inch-e-katarvel-qki-dimac-106014181.html
Ոստիկանը եղել է խմած, ավելի քան 20 հոգով ծեծել են 2 քննիչի. ի՞նչ է կատարվել ՔԿ–ի դիմաց
Ոստիկանը եղել է խմած, ավելի քան 20 հոգով ծեծել են 2 քննիչի. ի՞նչ է կատարվել ՔԿ–ի դիմաց
Sputnik Արմենիա
Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ: 22.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-22T18:14+0400
2026-08-22T18:14+0400
2026-08-22T18:14+0400
ծեծկռտուք
ոստիկան
քննիչ
հհ քննչական կոմիտե
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1925/97/19259780_0:84:1601:984_1920x0_80_0_0_bcda4b5d418256a90dc17d1a7a585f2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկը ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի է ենթարկել 2 քննիչի։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։Ավելի վաղ ishkhanutyun.am–ը, այնուհետև՝ armlur.am–ը գրել էին, որ քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։ ishkhanutyun.am–ը գրել էր, որ ծեծկռտուքը եղել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքում` վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։Օգոստոսի 21-ին դեպքի առնչությամբ, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։«Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ: Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ»,–գրել է ՔԿ խոսնակը:Նա հայտնել է նաև, որ ձերբակալվելուց հետո ոստիկանն անձամբ, ինչպես նաև իր պաշտպանի միջոցով քննիչին հայտնել է, որ իրեն խոշտանգել են։ Այդ հայտարարությունից հետո քննիչի նախաձեռնությամբ կազմակերպվել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը։Դրանց արդյունքում հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը: Քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու, բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1925/97/19259780_88:0:1511:1067_1920x0_80_0_0_90b868147d2ea88dbd33b7f24e7e37f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծեծկռտուք, ոստիկան, քննիչ, հհ քննչական կոմիտե, հայաստան
ծեծկռտուք, ոստիկան, քննիչ, հհ քննչական կոմիտե, հայաստան
Ոստիկանը եղել է խմած, ավելի քան 20 հոգով ծեծել են 2 քննիչի. ի՞նչ է կատարվել ՔԿ–ի դիմաց
Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկը ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի է ենթարկել 2 քննիչի։ Այս մասին
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ
ishkhanutyun.am–ը, այնուհետև՝
armlur.am–ը գրել էին, որ քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։ ishkhanutyun.am–ը գրել էր, որ ծեծկռտուքը եղել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքում` վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։
«Կայքերի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից: ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողը և վերջինիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձ ՀՀ ՔԿ Երևանի վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչի նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի են ենթարկել»,– գրել է Ավդալյանը։
Օգոստոսի 21-ին դեպքի առնչությամբ, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ: Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ»,–գրել է ՔԿ խոսնակը:
Նա հայտնել է նաև, որ ձերբակալվելուց հետո ոստիկանն անձամբ, ինչպես նաև իր պաշտպանի միջոցով քննիչին հայտնել է, որ իրեն խոշտանգել են։ Այդ հայտարարությունից հետո քննիչի նախաձեռնությամբ կազմակերպվել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը։
Դրանց արդյունքում հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը:
Քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու, բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: