https://arm.sputniknews.ru/20260902/nikvol-pashinjany-hjastanin-nvor-arkatsakhndrutjan-mej-e-nerqashum-ishkhan-saghateljan-106378107.html
Նիկոլ Փաշինյանը Հայաստանին նոր արկածախնդրության մեջ է ներքաշում. Իշխան Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանը Հայաստանին նոր արկածախնդրության մեջ է ներքաշում. Իշխան Սաղաթելյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը վստահեցնում է` Փաշինյանի վարած քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի և Հայաստանի համար: 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T11:41+0400
2026-09-02T11:41+0400
2026-09-02T11:52+0400
հայաստան
ռուսաստան
նիկոլ փաշինյան
իշխան սաղաթելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106373796_0:39:1500:883_1920x0_80_0_0_450677bcaf48769daf5d2346f875ca04.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր չմտածված քաղաքականությամբ Հայաստանին նոր, մասշտաբային աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ է ներքաշում: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բիշքեկյան հանդիպմանը։Նրա խոսքով՝ դրա հետևանքները ծանր են լինելու, հայ ժողովուրդն էլ դրա համար պետք է պատասխան տա:«Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով բացառվել է «և, և» քաղաքականությունը, մեր երկիրը կանգնել է «կամ, կամ»-ի առջև: Ինքն էլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ տարբեր խաղեր է տալիս, երկիրն էլ փաստի առաջ է կանգնեցրել: Ինքն ասում է, թե փորձում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակառուցել, բայց դրա մասին խոսք չկա: Փաշինյանը բարեկամանում է թշնամի երկրների հետ, թշնամանում՝ բարեկամ երկրների հետ»,- ասաց Սաղաթելյանը:Նա հիշեցրեց՝ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու շանս այս պահին չունի: Միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե այդպես էր, ապա ինչ կարիք կար ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրենք ընդունել, իրավիճակը բարդացնել ու այն փակուղի մտցնել:Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Քննարկման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։Եթե Հայաստանին ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք. Պուտին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106373796_120:0:1453:1000_1920x0_80_0_0_e9fb1d44bb919eaa4e71daab9ec423b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, իշխան սաղաթելյան
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, իշխան սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանը Հայաստանին նոր արկածախնդրության մեջ է ներքաշում. Իշխան Սաղաթելյան
11:41 02.09.2026 (Թարմացված է: 11:52 02.09.2026) Ընդդիմադիր պատգամավորը վստահեցնում է` Փաշինյանի վարած քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի և Հայաստանի համար:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր չմտածված քաղաքականությամբ Հայաստանին նոր, մասշտաբային աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ է ներքաշում: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բիշքեկյան հանդիպմանը։
Նրա խոսքով՝ դրա հետևանքները ծանր են լինելու, հայ ժողովուրդն էլ դրա համար պետք է պատասխան տա:
«Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով բացառվել է «և, և» քաղաքականությունը, մեր երկիրը կանգնել է «կամ, կամ»-ի առջև: Ինքն էլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ տարբեր խաղեր է տալիս, երկիրն էլ փաստի առաջ է կանգնեցրել: Ինքն ասում է, թե փորձում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակառուցել, բայց դրա մասին խոսք չկա: Փաշինյանը բարեկամանում է թշնամի երկրների հետ, թշնամանում՝ բարեկամ երկրների հետ»,- ասաց Սաղաթելյանը:
Նա հիշեցրեց՝ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու շանս այս պահին չունի: Միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե այդպես էր, ապա ինչ կարիք կար ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրենք ընդունել, իրավիճակը բարդացնել ու այն փակուղի մտցնել:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։
Քննարկման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը
հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։