https://arm.sputniknews.ru/20260902/hajtni-e-vor-datavvorin-e-makagrvel-amenajn-hajvoc-katvoghikvosi-ev-6-episkvopvosi-gvortsy-106370964.html
Հայտնի է՝ որ դատավորին է մակագրվել Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործը
Հայտնի է՝ որ դատավորին է մակագրվել Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է... 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T09:57+0400
2026-09-02T09:57+0400
2026-09-02T13:38+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106370255_20:79:1380:844_1920x0_80_0_0_0208d2359a764a4f026abb8846b44e2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին տեղեկանում ենք datalex.am կայքից: Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու, ընդդատության հարցի լուծման համար Վճռաբեկ դատարան դիմելու կամ գործը կրկին Արմավիրի դատարան ուղարկելու վերաբերյալ։Նախորդ նիստի ժամանակ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Փաստաբանական կողմը դեմ արտահայտվեց այդ որոշմանը քանի որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը հենց Էջմիածին քաղաքում է ընդունվել։Համացանցում բաց հարթակներից տեղեկանում ենք, որ Վահագն Մելիքյանն այն դատավորն է, որը 2020 թվականին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել:Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա դատավոր Մելիքյանի հետ կապված: 2025 թվականին, դատավորի հայտարարագրերի ուսումնասիրությունից հետո, նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր նախաձեռնվել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել էր վարույթը ԲԴԽ ուղարկելու համար, դրան զուգահեռ էլ դիմել էր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։Հիշեցնենք՝ ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ հայտնեց։Հավելենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106370255_188:0:1313:844_1920x0_80_0_0_457d10f8b09352bafae580561c845285.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատ, դատարան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատ, դատարան
Հայտնի է՝ որ դատավորին է մակագրվել Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործը
09:57 02.09.2026 (Թարմացված է: 13:38 02.09.2026) ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին տեղեկանում ենք datalex.am կայքից:
Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու, ընդդատության հարցի լուծման համար Վճռաբեկ դատարան դիմելու կամ գործը կրկին Արմավիրի դատարան ուղարկելու վերաբերյալ։
Նախորդ նիստի ժամանակ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր
Սերժ Ռուշանյանը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Փաստաբանական կողմը դեմ արտահայտվեց այդ որոշմանը քանի որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը հենց Էջմիածին քաղաքում է ընդունվել։
Համացանցում բաց հարթակներից տեղեկանում ենք, որ Վահագն Մելիքյանն այն դատավորն է, որը 2020 թվականին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել:
Պարզվում է, որ ըստ տեղեկությունների, դրանից առաջ, նրան հրավիրել են ԱԱԾ, որտեղ ցույց են տվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը՝ անկախ դատավարական խախտումներից։
Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա դատավոր Մելիքյանի հետ կապված: 2025 թվականին, դատավորի հայտարարագրերի ուսումնասիրությունից հետո, նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր նախաձեռնվել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել էր վարույթը ԲԴԽ ուղարկելու համար, դրան զուգահեռ էլ դիմել էր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն
նա ինքնաբացարկ հայտնեց։
Հավելենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: