00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
15 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ–ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը

© Photo : official site of MFA of RA Եվրամիության և Հայաստանի դրշոները
Եվրամիության և Հայաստանի դրշոները - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2026
Բաժանորդագրվել
Արտոնությունը Եվրախորհրդարանում հավանության արժանանալու դեպքում կգործի 2 տարի։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԵՄ խորհրդի հայտարարությանը։
Նոր միջոցներով նախատեսվում է Եվրամիություն հայկական արտահանման շուրջ 80 տոկոսն ազատել մաքսատուրքերից։
«Այս կարգավորումները կազատականացնեն դեպի ԵՄ Հայաստանի արտահանման շուրջ 80 տոկոսը», – նշվում է փաստաթղթում։
Կանոնակարգով նախատեսվում է ժամանակավորապես վերացնել հայկական արտադրանքի լայն տեսականու, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։
Երբ կանոնակարգն ուժի մեջ մտնի, նախատեսված արտոնությունները կգործեն երկու տարի։
Կանոնակարգի վերջնական ընդունման համար այն պետք է հավանության արժանանա նաև Եվրախորհրդարանի կողմից։ Քվեարկությունը նախատեսվում է սեպտեմբերին կայանալիք լիագումար նիստում։
Հիշեցնենք` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը հուլիսի 2–ին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ 18 միլիոն եվրո կտրամադրվի ՀՀ–ին՝ օգնելու ամրացնել առևտուրը։ Նրա խոսքով` ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն։ Լյայենը նաև նշել էր, որ Հայաստանին առաջարկել են ստեղծել ինքնավար առևտրային միջոցներ, որոնք պետք է օգնեն ազատականացնել Հայաստանի արտահանումները դեպի ԵՄ։ Նրա խոսքով` դա նշանակում է, Հայաստանի առևտրի մոտ 80 տոկոսը ժամանակավորապես ազատված կլինի մաքսատուրքերից։
Նշենք, որ ըստ փորձագետների` հայկական արտադրանքը Եվրամիության շուկա արտահանելու հիմնական խոչընդոտները ոչ թե մաքսատուրքերն են, այլ տեխնիկական պահանջներն ու լոգիստիկ խնդիրները։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանը նշել էր, որ երկար փոխադրման ուղին (հատկապես արագ փչացող ապրանքների դեպքում) պահանջում է մատակարարման սառը շղթայի ապահովում՝ նախնական սառեցում, սառնարանային պահեստների առկայություն, ջերմաստիճանի մշտական վերահսկողություն և սառնարանային բեռնարկղերի օգտագործում։ Հայաստանում նման ենթակառուցվածքները դեռևս բավարար զարգացած չեն։
Նրա խոսքով՝ ոչ պակաս լուրջ խոչընդոտ են ԵՄ-ի՝ արտադրանքի հետագծելիության նկատմամբ պահանջները, հատկապես գյուղատնտեսական արտադրանքի դեպքում։
Լրահոս
0