https://arm.sputniknews.ru/20260902/bishqekic-mvoskva-inch-cujc-tvec-pashinjanputin-handipumy-106400750.html
Բիշքեկից Մոսկվա․ ի՞նչ ցույց տվեց Փաշինյան–Պուտին հանդիպումը
Բիշքեկից Մոսկվա․ ի՞նչ ցույց տվեց Փաշինյան–Պուտին հանդիպումը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բիշքեկյան հանդիպումը ցույց տվեց, որ, չնայած վերջին տարիների խնդիրներին, Երևանն ու Մոսկվան շարունակում... 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T17:45+0400
2026-09-02T17:45+0400
2026-09-02T17:45+0400
հայաստան
ռուսաստան
բիշքեկ
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106399294_0:0:1920:1080_1920x0_80_0_0_5755ec7bfe6f9f0c94470992e9ac8996.jpg
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բիշքեկյան հանդիպումը ցույց տվեց, որ, չնայած վերջին տարիների խնդիրներին, Երևանն ու Մոսկվան շարունակում են երկխոսությունը։ Հանդիպումն անցավ հարաբերական կառուցողական մթնոլորտում, իսկ կողմերը պայմանավորվեցին քննարկումները շարունակել նաև Մոսկվայում։ Միևնույն ժամանակ հայ-ռուսական հարաբերություններում դեռ բազմաթիվ բաց հարցեր կան։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ՝ Հայաստանը ինչպիսի հարաբերություններ է ցանկանում ունենալ Ռուսաստանի հետ և ինչպես է դա համատեղելու արտաքին քաղաքական մյուս ուղղությունների հետ։«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։Պոդկաստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության այլընտրանքների հարցին։ Հայաստանի իշխանությունները հաճախ խոսում են այն մասին, որ երկիրը պետք է ունենա տարբեր գործընկերներ և այլընտրանքներ։ Սա հասկանալի մոտեցում է․ Հայաստանը պետք է հնարավորինս լայն արտաքին կապեր ունենա։ Սակայն այսօր խնդիրն այն է, որ Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանի հնարավորությունները գնալով սահմանափակվում են, իսկ մյուս ուղղություններով դեռևս լիարժեք փոխարինող հնարավորություններ չեն ձևավորվել։ Արդյունքում ՀՀ կառավարության հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու փորձը որոշ դեպքերում բերում է հակառակ արդյունքի՝ արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ անհավասարակշռության։Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները չպետք է հակադրվեն Արևմուտքի հետ հարաբերություններին։ Առավել ևս դրանք չպետք է դիտարկվեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում՝ «կամ մեկը, կամ մյուսը» սկզբունքով։ Արտաքին քաղաքականության նպատակը պետք է լինի ոչ թե մի ուղղությունը մյուսով փոխարինելը, այլ Հայաստանի հնարավորությունների ավելացումը։Հենց այս տեսանկյունից էլ Բիշքեկի հանդիպումը կարևոր էր։ Այն ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերություններում, չնայած առկա տարաձայնություններին, երկխոսության հնարավորություն դեռ կա։ Այժմ հարցն այն է, թե Բիշքեկում սկսված խոսակցությունը Մոսկվայում ինչ շարունակություն կունենա, և արդյոք կողմերին կհաջողվի հարաբերություններում առկա խնդիրների շուրջ գտնել գործնական լուծումներ։Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։Եթե Հայաստանին ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք. Պուտին
բիշքեկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106399294_249:0:1689:1080_1920x0_80_0_0_396ac3835730b0ace39a3fab52e6a165.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, բիշքեկ, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ռուսաստան, բիշքեկ, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բիշքեկյան հանդիպումը ցույց տվեց, որ, չնայած վերջին տարիների խնդիրներին, Երևանն ու Մոսկվան շարունակում են երկխոսությունը։ Հանդիպումն անցավ հարաբերական կառուցողական մթնոլորտում, իսկ կողմերը պայմանավորվեցին քննարկումները շարունակել նաև Մոսկվայում։ Միևնույն ժամանակ հայ-ռուսական հարաբերություններում դեռ բազմաթիվ բաց հարցեր կան։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ՝ Հայաստանը ինչպիսի հարաբերություններ է ցանկանում ունենալ Ռուսաստանի հետ և ինչպես է դա համատեղելու արտաքին քաղաքական մյուս ուղղությունների հետ։
«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։
Պոդկաստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության այլընտրանքների հարցին։ Հայաստանի իշխանությունները հաճախ խոսում են այն մասին, որ երկիրը պետք է ունենա տարբեր գործընկերներ և այլընտրանքներ։ Սա հասկանալի մոտեցում է․ Հայաստանը պետք է հնարավորինս լայն արտաքին կապեր ունենա։ Սակայն այսօր խնդիրն այն է, որ Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանի հնարավորությունները գնալով սահմանափակվում են, իսկ մյուս ուղղություններով դեռևս լիարժեք փոխարինող հնարավորություններ չեն ձևավորվել։ Արդյունքում ՀՀ կառավարության հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու փորձը որոշ դեպքերում բերում է հակառակ արդյունքի՝ արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ անհավասարակշռության։
Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները չպետք է հակադրվեն Արևմուտքի հետ հարաբերություններին։ Առավել ևս դրանք չպետք է դիտարկվեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում՝ «կամ մեկը, կամ մյուսը» սկզբունքով։ Արտաքին քաղաքականության նպատակը պետք է լինի ոչ թե մի ուղղությունը մյուսով փոխարինելը, այլ Հայաստանի հնարավորությունների ավելացումը։
Հենց այս տեսանկյունից էլ Բիշքեկի հանդիպումը կարևոր էր։ Այն ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերություններում, չնայած առկա տարաձայնություններին, երկխոսության հնարավորություն դեռ կա։ Այժմ հարցն այն է, թե Բիշքեկում սկսված խոսակցությունը Մոսկվայում ինչ շարունակություն կունենա, և արդյոք կողմերին կհաջողվի հարաբերություններում առկա խնդիրների շուրջ գտնել գործնական լուծումներ։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Շուրջ 1 ժամ տևած
հանդիպման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը
հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։