https://arm.sputniknews.ru/20260901/haky-ev-hajastaniran-razmavarakan-kentrvony-hushagir-stvoragrecin-manramasner-106343733.html
ՀԱԿ–ը և Հայաստան–Իրան ռազմավարական կենտրոնը հուշագիր ստորագրեցին․ մանրամասներ
ՀԱԿ–ը և Հայաստան–Իրան ռազմավարական կենտրոնը հուշագիր ստորագրեցին․ մանրամասներ
Sputnik Արմենիա
Լևոն Զուրաբյանը վստահ է, որ Իրանը Հայաստանի համար արժեքավոր հարևան է մի շարք ուղղություններով։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T15:12+0400
2026-09-01T15:12+0400
2026-09-01T17:19+0400
լևոն զուրաբյան
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հուշագիր
հայ ազգային կոնգրես (հակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106346572_0:0:1501:844_1920x0_80_0_0_0168f87d844439dd74e265d9831dd33d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Հայաստան-Իրան ռազմավարական կենտրոնի» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։Հուշագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության զարգացմանն ու խորացմանը:Նրա խոսքով՝ Հայաստանին, իհարկե, անհրաժեշտ է և՛ հաշտություն, և՛ խաղաղություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց դա չպետք է արվի Ադրբեջանից միակողմանի կախվածության հիմունքներով։Ըստ Զուրաբյանի՝ TRIPP-ի շրջանակում մի շարք ճանապարհներ և ռազմավարական օբյեկտներ անցնելու են Ադրբեջանի տարածքով։ Քաղաքական գործիչը պնդեց՝ դա և միակողմանի կախվածությունը Հայաստանի համար կործանարար է, բայց Իրանի դերն այստեղ շատ կարևոր կարող է լինել։Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կամուրջ լինի ոչ միայն Արևմուտքի և Արևելքի, այլ նաև Հյուսիսի և Հարավի միջև, հետևաբար մեծ հետաքրքրություն կա Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու առումով։Զուրաբյանը նշեց, որ իրենք քննարկել են Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղու նախագիծը, երկրների միջոցով անցնող տվյալների փոխադրման հզոր մալուխային համակարգի կառուցումը։ Խոսել են նաև արհեստական բանականության բնագավառում համագործակցության մասին՝ ՀՀ-ում չինական տեխնոլոգիաների վրա հիմնված այլընտրանքային ցանց ստեղծելու համար։ՀՀ–ն Իրանին առաջարկում է համատեղ ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության ոլորտում«Հայաստան-Իրան ռազմավարական կենտրոնի» հիմնադիր և ղեկավար, իրանցի քաղաքագետ Պույա Հոսեինին էլ շեշտեց, որ Հայաստանն Իրանի համար ամենավստահելի հարևանն է, դաշնակիցն ու գործընկերը։ Ըստ Հոսեինիի` Հայաստանի անվտանգությունը միշտ կարևոր է եղել Իրանի համար, իսկ Իրանի անվտանգությունը՝ Հայաստանի։«Այս հուշագրի միջոցով մենք կկարողանանք հայ ազգի ներկայացուցիչների հետ աշխատել՝ օգտագործելով բոլորի ռեսուրսները ի շահ երկու երկրի հարաբերությունների զարգացման։ Հայերը և իրանցիները պետք է ավելի շատ իրար երկրներ այցելեն, նոր համագործակցություններ ստեղծվեն՝ «միջազգային փոթորիկներից» ապահով դուրս գալու համար»,- ասաց իրանցի քաղաքագետը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106346572_96:0:1221:844_1920x0_80_0_0_28aa0cd0690d946005a90c3a888bbfe6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն զուրաբյան, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հուշագիր, հայ ազգային կոնգրես (հակ)
լևոն զուրաբյան, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հուշագիր, հայ ազգային կոնգրես (հակ)
ՀԱԿ–ը և Հայաստան–Իրան ռազմավարական կենտրոնը հուշագիր ստորագրեցին․ մանրամասներ
15:12 01.09.2026 (Թարմացված է: 17:19 01.09.2026) Լևոն Զուրաբյանը վստահ է, որ Իրանը Հայաստանի համար արժեքավոր հարևան է մի շարք ուղղություններով։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Հայաստան-Իրան ռազմավարական կենտրոնի» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
Հուշագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
«Իրանի հետ հարաբերությունները 1000-ավոր տարիների պատմություն ունեն։ Իրանը մեր կենսական ճանապարհն է դեպի արտաքին աշխարհ, կարելի է ասել` «կյանքի ճանապարհ»։ Այդպես եղել է դեռ 1990-ականներին, այդպես է նաև այսօր։ Ոչինչ չի փոխվել։ Իրանը Հայաստանը կապում է դեպի գլոբալ Հարավ, դեպի Հնդկական օվկիանոս։ Իրանը մեզ համար արժեքավոր է նաև առևտրատնտեսական հարաբերություններ ունենալու տեսանկյունից, ու հենց այս երկրի միջոցով մենք կարող ենք գլոբալ Հարավի հետ հարաբերություններ ունենալ՝ աճող տնտեսության հետ կապված»,- ասուլիսի ժամանակ նշեց Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանին, իհարկե, անհրաժեշտ է և՛ հաշտություն, և՛ խաղաղություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց դա չպետք է արվի Ադրբեջանից միակողմանի կախվածության հիմունքներով։
Ըստ Զուրաբյանի՝ TRIPP-ի շրջանակում մի շարք ճանապարհներ և ռազմավարական օբյեկտներ անցնելու են Ադրբեջանի տարածքով։ Քաղաքական գործիչը պնդեց՝ դա և միակողմանի կախվածությունը Հայաստանի համար կործանարար է, բայց Իրանի դերն այստեղ շատ կարևոր կարող է լինել։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կամուրջ լինի ոչ միայն Արևմուտքի և Արևելքի, այլ նաև Հյուսիսի և Հարավի միջև, հետևաբար մեծ հետաքրքրություն կա Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու առումով։
Զուրաբյանը նշեց, որ իրենք քննարկել են Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղու նախագիծը, երկրների միջոցով անցնող տվյալների փոխադրման հզոր մալուխային համակարգի կառուցումը։ Խոսել են նաև արհեստական բանականության բնագավառում համագործակցության մասին՝ ՀՀ-ում չինական տեխնոլոգիաների վրա հիմնված այլընտրանքային ցանց ստեղծելու համար։
«Հայաստան-Իրան ռազմավարական կենտրոնի» հիմնադիր և ղեկավար, իրանցի քաղաքագետ Պույա Հոսեինին էլ շեշտեց, որ Հայաստանն Իրանի համար ամենավստահելի հարևանն է, դաշնակիցն ու գործընկերը։ Ըստ Հոսեինիի` Հայաստանի անվտանգությունը միշտ կարևոր է եղել Իրանի համար, իսկ Իրանի անվտանգությունը՝ Հայաստանի։
«Այս հուշագրի միջոցով մենք կկարողանանք հայ ազգի ներկայացուցիչների հետ աշխատել՝ օգտագործելով բոլորի ռեսուրսները ի շահ երկու երկրի հարաբերությունների զարգացման։ Հայերը և իրանցիները պետք է ավելի շատ իրար երկրներ այցելեն, նոր համագործակցություններ ստեղծվեն՝ «միջազգային փոթորիկներից» ապահով դուրս գալու համար»,- ասաց իրանցի քաղաքագետը։