https://arm.sputniknews.ru/20260813/hhn-iranin-arajarkum-e-hamategh-tsragrer-irakanacnel-gjughatntesutjan-volvortum-105731907.html
ՀՀ–ն Իրանին առաջարկում է համատեղ ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության ոլորտում
ՀՀ–ն Իրանին առաջարկում է համատեղ ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության ոլորտում
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում մրցունակ պտուղ-բանջարեղենի, վերամշակված արտադրանքի, չրերի և այլ պարենային արտադրանքի... 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T12:58+0400
2026-08-13T12:58+0400
2026-08-13T13:02+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
գևորգ պապոյան
գյուղատնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105731642_64:196:1214:843_1920x0_80_0_0_e9e5100f8359bdb8ac253c516f3ba5ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացման համար Հայաստանն Իրանին առաջարկում է դիտարկել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով։ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ հանդիպման ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Պապոյանը նշել է, որ համագործակցության մեծ ներուժ կա հատկապես բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ջերմոցային տնտեսությունների, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։Կլիմայական ժամանակակից մարտահրավերների համատեքստում նախարարը կարևորել է նաև ոռոգման արդյունավետ և ջրախնայող համակարգերի, գյուղատնտեսության թվայնացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակումը։Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105731642_117:56:1163:841_1920x0_80_0_0_8f2b05499e54c602e20f465f48197de8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, գևորգ պապոյան, գյուղատնտեսություն
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, գևորգ պապոյան, գյուղատնտեսություն
ՀՀ–ն Իրանին առաջարկում է համատեղ ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության ոլորտում
12:58 13.08.2026 (Թարմացված է: 13:02 13.08.2026) ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում մրցունակ պտուղ-բանջարեղենի, վերամշակված արտադրանքի, չրերի և այլ պարենային արտադրանքի ներկայության ընդլայնմամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացման համար Հայաստանն Իրանին առաջարկում է դիտարկել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով։ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Պապոյանը նշել է, որ համագործակցության մեծ ներուժ կա հատկապես բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ջերմոցային տնտեսությունների, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։
«Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում մրցունակ պտուղ-բանջարեղենի, վերամշակված արտադրանքի, չրերի և այլ պարենային արտադրանքի ներկայության ընդլայնմամբ, ինչպես նաև իրանական որակյալ արտադրանքի՝ հայկական շուկա մատակարարումների զարգացմամբ», - նշել է Պապոյանը։
Կլիմայական ժամանակակից մարտահրավերների համատեքստում նախարարը կարևորել է նաև ոռոգման արդյունավետ և ջրախնայող համակարգերի, գյուղատնտեսության թվայնացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակումը։
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։