https://arm.sputniknews.ru/20260831/hajtni-e-inch-en-qnnarkel-pashinjann-u-alievy-106301496.html
Հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Sputnik Արմենիա
Երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T14:56+0400
2026-08-31T14:56+0400
2026-08-31T15:26+0400
հայաստան
ադրբեջան
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
բիշքեկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106292879_0:111:1500:955_1920x0_80_0_0_3e60f2da8c8cd7c7fb9dc34271e8fe52.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները։Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում։ Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների փոխվարչապետները` Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։Ըստ ՀՀ կառավարության` երկրների ղեկավարներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։Փաշինյանն ու Ալիևը ողջունել են երկու երկրների գործարար համայնքների միջև շփումները և անդրադարձել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև սահմանազատման հարցին, մասնավորաբար, ընդգծվել է այս գործում հանձնաժողովների կարևոր դերը և աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։Ղեկավարները քննարկել են նաև TRIPP-ի իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել դրա շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը։«Փաշինյանն ու Ալիևը դրական են գնահատել խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում»,– ասված է հաղորդագրությունում։Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին 2026 թվականի փետրվարի 4-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:Հիշեցնենք` Փաշինյանը Ղրղզստան է մեկնել առավոտյան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա Բիշքեկում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:Ղրղզստանում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է նախատեսված։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտնել էր, որ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կօգտվի առիթից՝ քննարկելու ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումը:
ադրբեջան
բիշքեկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106292879_28:0:1361:1000_1920x0_80_0_0_6b1f1a2923789a475648fb65a6ebcdef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, բիշքեկ
հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, բիշքեկ
Հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
14:56 31.08.2026 (Թարմացված է: 15:26 31.08.2026) Երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում։ Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների փոխվարչապետները` Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ըստ ՀՀ կառավարության` երկրների ղեկավարներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։
«Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու Ալիևը ողջունել են երկու երկրների գործարար համայնքների միջև շփումները և անդրադարձել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև սահմանազատման հարցին, մասնավորաբար, ընդգծվել է այս գործում հանձնաժողովների կարևոր դերը և աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։
Ղեկավարները քննարկել են նաև TRIPP-ի իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել դրա շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը։
«Փաշինյանն ու Ալիևը դրական են գնահատել խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ
հանդիպել էին 2026 թվականի փետրվարի 4-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:
Հիշեցնենք` Փաշինյանը Ղրղզստան է մեկնել առավոտյան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա
Բիշքեկում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Ղրղզստանում նաև ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է նախատեսված։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ
հայտնել էր, որ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կօգտվի առիթից՝ քննարկելու ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումը: