00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ–ն զգուշանում է ՌԴ–ի գործոնից. քաղաքագետը` Փաշինյանի հայտարարությանը չարձագանքելու մասին

© Photo : European Union in Armenia Հայաստանի ու ԵՄ-ի դրոշները
Հայաստանի ու ԵՄ-ի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2026
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արա Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում նկատել է, որ ԵՄ անդամակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր երկրները։ Այլ հարց է, թե ինչ ընթացակարգ կհաջորդի դրան և որքանով տվյալ երկրի փորձը հաջողությամբ կպսակվի։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Եվրոպայում ենթադրաբար կան Հայաստանի իշխանություններին կուլիսային ոգևորողներ, բայց գործնականում հրապարակային հայտարարություններում նման ոգևորություն չի նկատվում. Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է քաղաքագետ Արա Պողոսյանը` խոսելով այն մասին, որ ԵՄ–ին անդամակցելու գործընթացի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարությունն առ այսօր ԵՄ առանցքային պաշտոնյաների կողմից անարձագանք է մնացել։
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար։
Փաշինյանի այս հայտարարությանը ԵՄ–ն արձագանքեց ընդամենը Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Լամերտի մակարդակով։
ԵՄ–ն այս անտարբերությունը Արա Պողոսյանը զգուշավորության դրսևորում է համարում` նկատելով, որ Եվրոպան որոշակի մտահոգություններ ունի։
«Ժամանակին, երբ Հայաստանի իշխանությունները փորձում էին շատ արագ քայլերի դիմել, հենց եվրոպական գործընկերները հաճախ զգուշացնում էին, որ պետք է լինել հնարավորինս զգուշավոր` Ռուսաստանի հակազդեցությունից խուսափելու համար։ Եվ ես կարծում, որ Եվրոպական միության արձագանքի մասով ևս ակնհայտորեն կա Ռուսաստանի գործոնը`դրանից բխող հնարավոր հետևանքների հաշվով։ Չմոռանանք, որ Ռուսաստանը ևս փորձում է որդեգրել իրանական այն մարտավարական ոճը, որ ցանկացած երկիր, որը ներգրավված կլինի իր դեմ գործողություններում, դիտարկվելու է որպես հակամարտության մաս։ Հետևաբար, հատկապես վերջին շրջանում նկատելի է ԵՄ–ի զգուշավորությունն այդ հարցում»,– նշում է քաղաքագետը։
Պողոսյանի դիտարկմամբ, ԵՄ տարբեր պաշտոնյաներ կարող են և՛ ծափահարել, և՛ ողջունել, բայց դրանով գործընթացի քաղաքական և տնտեսական նպատակահարմարության հարցը չի լուծվի, առավել ևս ներկա աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին։
Քաղաքագետը նաև արձանագրում է, որ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացն իրենից ոչ մի սենսացիոն բան չի ներկայացնում, քանի որ հայտ կարող են ներկայացնել բոլոր երկրները։ Այլ է հարցը, թե ինչ ընթացակարգ կհաջորդի դրան և որքանով տվյալ երկրի փորձը հաջողությամբ կպսակվի։
«Մենք ունենք Թուրքիայի օրինակը. բավականին երկար ժամանակ Թուրքիան ձգտեց, փորձեց անդամակցել Եվրոպական միությանը։ Բավականին ֆունդամենտալ փոփոխություններ տեղի ունեցան Թուրքիայում, բայց, ըստ էության, փորձը հաջողությամբ չպսակվեց, և Թուրքիան միակ օրինակը չէ»,– նկատում է քաղաքագետը։
Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մենկնել է Բիշքեկ` մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը։ Սեպտեմբերի 1-ին նախանշված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպմանը քննարկվելու է նաև ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումը:
Լրահոս
0