https://arm.sputniknews.ru/20260828/lavrvovy-zarmacats-e-hajastanin-erkatughu-kvoncesian-vatsharelu-pashinjani-arajarkic-106203126.html
Լավրովը զարմացած է Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկից
Լավրովը զարմացած է Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկից
Sputnik Արմենիա
Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի միջև կանոնավոր շփումներ են անցկացվում, և կարելի է քննարկել Երևանին հետաքրքրող ցանկացած հարց, նշել է նախարարը: 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T08:49+0400
2026-08-28T08:49+0400
2026-08-28T08:51+0400
սերգեյ լավրով
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ռուսաստան
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106202298_0:12:900:518_1920x0_80_0_0_b3fdedc66031cbeac4911ae8f6530fc1.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Հայաստանին երկաթուղիների կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք և «էմոցիաներ է առաջացնում»,-ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։Ռուսաստանի ԱԳ նախարարը նշելէ, որ կանոնավոր շփումներ են անցկացվում Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև, և կարելի է քննարկել ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայկական կողմին, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման տակ գտնվող Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։Նշենք, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը Փաշինյանն առաջին անգամ բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հատվածների վերանորոգման համատեքստում։ Մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր միջոցներով կվերակառուցի այդ հատվածները։Ավելի ուշ նա ՌԴ-ին առաջարկեց վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով բարեկամ որևէ երկրի՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին։ Երևանը հայտարարեց, որ չի առարկում երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն՝ ռուսական կողմի համաձայնության դեպքում: Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշեց, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ: Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106202298_74:0:874:600_1920x0_80_0_0_9c12a32b516e0f10b15e0bcd051dafc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան, հայաստան, նիկոլ փաշինյան
սերգեյ լավրով, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան, հայաստան, նիկոլ փաշինյան
Լավրովը զարմացած է Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկից
08:49 28.08.2026 (Թարմացված է: 08:51 28.08.2026) Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի միջև կանոնավոր շփումներ են անցկացվում, և կարելի է քննարկել Երևանին հետաքրքրող ցանկացած հարց, նշել է նախարարը:
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Հայաստանին երկաթուղիների կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք և «էմոցիաներ է առաջացնում»,-ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ռուսաստանի ԱԳ նախարարը նշելէ, որ կանոնավոր շփումներ են անցկացվում Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև, և կարելի է քննարկել ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայկական կողմին, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման տակ գտնվող Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։
«Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը... Եթե դրանք առաջացել են, պատմեք ձեր գործընկերոջը, թե ինչ եք մտածում այդ կապակցությամբ: Իսկ դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, որ դրանք ընդհանրապես «իրենց» են, և ընդհանրապես մենք նրանց 2 մլրդ պարտք ենք։ Հասկանում եմ, որ սա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների մոտ էմոցիաներ է առաջացնում։ Ես բացառություն չեմ», - ասել Է Լավրովը։
Նշենք, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը Փաշինյանն առաջին անգամ բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հատվածների վերանորոգման համատեքստում։ Մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր միջոցներով կվերակառուցի այդ հատվածները։
Ավելի ուշ նա ՌԴ-ին առաջարկեց վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով բարեկամ որևէ երկրի՝
Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին։ Երևանը հայտարարեց, որ չի առարկում երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն՝ ռուսական կողմի համաձայնության դեպքում: Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշեց, որ
Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ: Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին
Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։