00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արդարադատության հետ կապված խնդիր կլինի․ փաստաբանը՝ վեհափառի գործը Երևանում քննելու մասին

© SputnikԱրա Զոհրաբյան
Արա Զոհրաբյան - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2026
Բաժանորդագրվել
Արա Զոհրաբյանի խոսքով` Գարեգին Բ–ի և եպիսկոպոսների դեմ գործ հարուցողները չեն ուզում, որ գործի խնդիրները բացահայտվեն։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի` կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (ներկայում՝ Արման Սարոյան) կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատավարությունը դռնփակ անցկացնելու միջնորդությունը փաստում է, որ մեղադրանքի կողմը չի ցանկանում, որ այս գործի ներքին խնդիրները հրապարակային դառնան։ Այս մասին այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը դեմ է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավարությունը հրապարակային լինի։
«Մեղադրանքի կողմը փորձում է դռնփակ նիստ անել՝ ԶԼՄ–ների աչքից հեռու, ինչը նշանակում է, որ չեն ուզում բացահայտել այս գործի խնդիրները, իսկ այն լիքը խնդիրներ ունի։ Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են իր եկեղեցական կանոնական գործառույթը կատարելու համար՝ հոգևորականին կարգալույծ հռչակելը համարվել է դատական կարգի խոչընդոտում այն պայմաններում, երբ Սահմանադրությամբ և օրենքով պետության միջամտության առումով սա փակ տարածք է»,– ասաց Զոհրաբյանը։
Փաստաբանը նկատեց, որ վեհափառի և եպիսկոպոսների դեմ գործով արդեն երկրորդ դատավորն է հրաժարվում գործը քննելուց, ինչը, ըստ նրա, դատարանների կողմից գործի ապօրինի լինելը գիտակցելու արդյունք է։
Նշենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

«Մենք համաձայն չենք գործը Երևան ուղարկելու` դատարանի որոշման հետ, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը հենց Էջմիածին քաղաքում է ընդունվել։ Դատավորի պահվածքը խոսում է այն մասին, որ դատավորները հասկանում են գործի խնդրահարույց լինելը. մի կողմից իրենց խիղճն է, արդարությունն ու ճշմարտությունը, իսկ մյուս կողմից՝ իշխանությունների ճնշումը»,– հավելեց Զոհրաբյանը։

Փաստաբան Արա Զոհրաբյանը չբացառեց, որ Երևան քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոսի և եպիսկոպոսների գործը կարող է մակագրվել, օրինակ, Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին կամ Արմինե Մելիքսեթյանին, որոնց նկատմամբ հանրային վստահություն չկա։
«Այդպիսի դեպքերում մենք արդարադատության սպասելու հետ կապված խնդիրներ ենք ունենալու»,– նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ հայտնեց։
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Լրահոս
0