https://arm.sputniknews.ru/20260828/amusnun-2-eghbajrnerin-hvory-kvorcrats-arcakhci-kiny-karvogh-e-yntaniqi-het-drsum-hajtnvel-106232809.html
Ամուսնուն, 2 եղբայրներին, հորը կորցրած արցախցի կինը կարող է ընտանիքի հետ դրսում հայտնվել
Ամուսնուն, 2 եղբայրներին, հորը կորցրած արցախցի կինը կարող է ընտանիքի հետ դրսում հայտնվել
Sputnik Արմենիա
Պետության տրամադրած հավաստագրով հնարավոր չէ բնակարան ձեռք բերել Երևանում կամ երևանամերձ մարզում, իսկ այլ մարզերում արդեն աշխատանքի խնդիրն է առաջ գալիս։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T20:42+0400
2026-08-28T20:42+0400
2026-08-28T20:42+0400
հայաստան
արցախցի
բնակարան
վարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/05/69657472_0:15:2500:1421_1920x0_80_0_0_9b02f593783b3c0bf89616d79874a1bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ամուսնուն, 2 անչափահաս եղբայրներին և հորը կորցրած 26-ամյա Բերտա Շահրամանյանը մոր և եղբոր հետ մի քանի օրից կարող է դրսում հայտնվել։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ տանտերը ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի 15-ը, դրանից հետո տանը նոր վարձակալներ են տեղավորվելու, որոնք պատրաստ են 100 հազարով ավելի գումար վճարել։Երիտասարդ կնոջ ընտանիքի ողբերգական պատմությանը մենք անդրադարձել էինք։ Պայթյունի ժամանակ զոհվել էին նրա 25-ամյա ամուսինը (միասին ապրել էին ուղիղ 25 օր), 13 և 17-ամյա եղբայրները, 58-ամյա հայրը։ Բերտան մոր և հակառակորդի կրակոցից մի աչքը կորցրած եղբոր (զինհաշմանդամության կարգ ունի. խմբ․) հետ ապրում է Երևանում վարձակալած բնակարանում։ Սկզբնական շրջանում մայրը՝ տիկին Զարինեն, արցախյան թխվածքներ էր պատրաստում, վաճառում, սակայն որոշ ժամանակ անց դադարեցրել են, քանի որ մեծ թվով արցախցիներ են նույնն անում, մրցակցությունը մեծ է, վաճառքները՝ քիչ։Եղբայրը մշտական աշխատանք չունի, ժամանակ առ ժամանակ վարորդ է աշխատում, մայրը ևս հիմնական գործ չունի, ընտանիքի ֆինանսական բեռն այս պահին Բերտայի ուսերին է։Ստեփանակերտի պայթյունի զոհերը մինչ օրս որևէ կարգավիճակ չունեն, ուստի Բերտան, որն ընտանիքի 4 անդամի է կորցրել, պետությունից որևէ աջակցություն չի ստացել։Ինչ վերաբերում է պետության տրամադրած բնակարանային հավաստագրերին, Բերտան նշում է՝ 1 անձի հաշվով 3-4 մլն դրամը շուկայական գներով բավական չէ նույնիսկ մեկսենյականոց բնակարան ձեռք բերելում համար։ Նա բնակարան գնելը դիտարկում է Երևանում կամ երևանամերձ համայնքում պարզ տրամաբանությամբ՝ աշխատանքի համար։Նշենք, որ վերջին օրերին արդեն մի քանի նման պատմություններ են հայտնի դարձել, երբ տանտերերը բարձրացրել են վարձով բնակարանի գները, ինչի պատճառով մարդիկ ստիպված են եղել դուրս գալ տնից։ Sputnik Արմենիան անդրադարձել էր արցախցի մի ընտանիքի պատմությանը, որը ժամանակավոր ապաստան էր գտել Արցախի ներկայացուցչության շենքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/05/69657472_185:0:2408:1667_1920x0_80_0_0_507fcc09c56206a9ac0e56ea1e39171a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախցի, բնակարան, վարձ
հայաստան, արցախցի, բնակարան, վարձ
Ամուսնուն, 2 եղբայրներին, հորը կորցրած արցախցի կինը կարող է ընտանիքի հետ դրսում հայտնվել
Պետության տրամադրած հավաստագրով հնարավոր չէ բնակարան ձեռք բերել Երևանում կամ երևանամերձ մարզում, իսկ այլ մարզերում արդեն աշխատանքի խնդիրն է առաջ գալիս։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ամուսնուն, 2 անչափահաս եղբայրներին և հորը կորցրած 26-ամյա Բերտա Շահրամանյանը մոր և եղբոր հետ մի քանի օրից կարող է դրսում հայտնվել։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ տանտերը ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի 15-ը, դրանից հետո տանը նոր վարձակալներ են տեղավորվելու, որոնք պատրաստ են 100 հազարով ավելի գումար վճարել։
«Մենք Կոմիտասում 1-սենյականոց բնակարան էինք վարձակալում 200 հազար դրամով։ Վերջերս տանտերն ասաց, որ ուզում է թանկացնել տունը՝ 250 հազար, ասացի, որ դա թանկ է մեզ համար, հետո արդեն 300 հազար բարձրացրեց, իսկ մեր ընտանիքն ի վիճակի չէ դա վճարելու»,- ասաց Բերտան։
Երիտասարդ կնոջ ընտանիքի ողբերգական պատմությանը մենք
անդրադարձել էինք։ Պայթյունի ժամանակ զոհվել էին նրա 25-ամյա ամուսինը (միասին ապրել էին ուղիղ 25 օր), 13 և 17-ամյա եղբայրները, 58-ամյա հայրը։ Բերտան մոր և հակառակորդի կրակոցից մի աչքը կորցրած եղբոր (զինհաշմանդամության կարգ ունի. խմբ․) հետ ապրում է Երևանում վարձակալած բնակարանում։ Սկզբնական շրջանում մայրը՝ տիկին Զարինեն, արցախյան թխվածքներ էր պատրաստում, վաճառում, սակայն որոշ ժամանակ անց դադարեցրել են, քանի որ մեծ թվով արցախցիներ են նույնն անում, մրցակցությունը մեծ է, վաճառքները՝ քիչ։
Եղբայրը մշտական աշխատանք չունի, ժամանակ առ ժամանակ վարորդ է աշխատում, մայրը ևս հիմնական գործ չունի, ընտանիքի ֆինանսական բեռն այս պահին Բերտայի ուսերին է։
Ստեփանակերտի պայթյունի զոհերը մինչ օրս որևէ կարգավիճակ չունեն, ուստի Բերտան, որն ընտանիքի 4 անդամի է կորցրել, պետությունից որևէ աջակցություն չի ստացել։
Ինչ վերաբերում է պետության տրամադրած բնակարանային հավաստագրերին, Բերտան նշում է՝ 1 անձի հաշվով 3-4 մլն դրամը շուկայական գներով բավական չէ նույնիսկ մեկսենյականոց բնակարան ձեռք բերելում համար։ Նա բնակարան գնելը դիտարկում է Երևանում կամ երևանամերձ համայնքում պարզ տրամաբանությամբ՝ աշխատանքի համար։
Հիմա Բերտան խելամիտ գնով բնակարան է փնտրում Երևանում, հուսով է` սեպտեմբերի 15-ից հետո ընտանիքի հետ առանց տանիքի չի մնա։
Նշենք, որ վերջին օրերին արդեն մի քանի նման պատմություններ են հայտնի դարձել, երբ տանտերերը բարձրացրել են վարձով բնակարանի գները, ինչի պատճառով մարդիկ ստիպված են եղել դուրս գալ տնից։
Sputnik Արմենիան անդրադարձել էր արցախցի մի ընտանիքի պատմությանը, որը ժամանակավոր ապաստան էր գտել Արցախի ներկայացուցչության շենքում։