00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վեհափառն ու եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն մասնակցելու. փաստաբան

© SputnikԳարեգին Բ–ն
Գարեգին Բ–ն - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2026
Բաժանորդագրվել
Պաշտպանն ընդգծում է՝ պետությունը չի ձեռնադրում եպիսկոպոս, հետևաբար չի կարող որոշել՝ որևէ անձը կարգալույծ հռչակված համարվի՞, թե՞ ոչ։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և եպիսկոպոսները օգոստոսի 28-ին նշանակված դատական նիստին ներկա չեն լինելու։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ նիստին կմասնակցեն պաշտպանները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Սերժ Ռուշանյանին։ Նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
Փաստաբանը հիշեցնում է, որ ըստ մեղադրանքի` Ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկինում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (ներկայում՝ Արման Սարոյան), և հենց այդ կարգալուծումն է որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։
«Դատարանի առջև դրված առաջին և հիմնական իրավական հարցը պետք է լինի հետևյալը. կարո՞ղ է արդյոք եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը՝ որպես ինքնուրույն հոգևոր-կանոնական ակտ ինքնին ճանաչվել քրեորեն պատժելի «խոչընդոտում»։ Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները պետության համար սահմանում են ոչ միայն ընդհանուր չեզոքության պահանջ, այլև ուղղակի պարտականություն՝ չմտնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներքին կառավարման ու կանոնական կյանքի ոլորտ»,- նշում է Զոհրաբյանը։
Նա հավելում է՝ եպիսկոպոսի ձեռնադրությունը, նրա հոգևոր կարգավիճակի պահպանումը, կարգապահական պատասխանատվությունը և կարգալուծումը հենց այդ ներքին կյանքի առանցքային տարրերն են։ Պետությունը չի ձեռնադրում եպիսկոպոս կամ շնորհում եպիսկոպոսական աստիճան, հետևաբար պետությունը չի կարող նաև որոշել, որ կոնկրետ անձը, անկախ եկեղեցու բարձրագույն կանոնական իշխանության որոշումից, պետք է շարունակի համարվել եպիսկոպոս, թե ոչ։
«Երբ պետությունը կարգալույծ հռչակելու տնօրինությունն ինքնին կապում է աշխարհիկ դատական ակտի խոչընդոտման հետ, ապա պետությունն իրեն է վերապահում հոգևոր կարգավիճակի վերջնական որոշման իրավասությունը»,- նշում է Զոհրաբյանը։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Լրահոս
0