00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նրանք նույն մաֆիայի պարագլուխներն են ու պետք է պատասխան տան․ Փաշինյանը՝ նախագահների մասին

Բաժանորդագրվել
Փաշինյանն անդրադարձավ նաև ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործին:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նույն մաֆիայի պարագլուխներն են ու պետք է պատասխան տան հավասարապես։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը նույնիսկ մեկ օր կալանքի տակ չի եղել այն դեպքում, երբ անցնում է նույն գործերով, ինչ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչ տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի հետ, պետք է տեղի ունենա նաև Սամվել Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի հետ»,– ընդգծեց Փաշինյանը։
Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ իշխանությունը Փաշինյանին փոխանցելու ժամանակ երաշխիքներ են տրվել Սերժ Սարգսյանին չկալանավորելու մասին, վարչապետը նախ դա դավադրության տեսություն որակեց, ապա նշեց, որ իր մոտ էլ է հարց առաջանում, թե ինչու Սարգսյանը մինչ օրս կալանավորված չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
«Դատաիրավական համակարգն անկախ է։ Եթե իմ ձեռքը լիներ որոշում կայացնելը, նրանք բոլորը 2018 թվականից մինչև այսօր նստած կլինեին, ու մի երկու տարուց կարող է պայմանական վաղաժամկետի ժամկետը լրանար։ Բա ես էլ եմ հարց տալիս՝ մի խեղճուկրակի տանում 20 տարով նստեցնում են, բայց Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն արդարացվում են դատական համակարգում։ Ո՞նց է Սերժ Սարգսյանն արդարացվում, ձրի՞։ Հիմա եթե հրահանգի հարց է, ապա դատաիրավական համակարգից ոչ թե հրահանգում, այլ պահանջում եմ»,– ասաց նա։
Փաշինյանն անդրադարձավ նաև ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործին՝ շեշտելով, թե դատավորը միտումնավոր է գործն այնքան ձգձգել, որ հասնի թոշակի գնալու տարիքին։
«Մենք բոլորի հետևից գնալու ենք՝ իրենց, իրենց զոքանչների, աներձագների, բոլորի։ Պիտի բացատրություն տան՝ ինչո՞ւ են հանցագործները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, ազատության մեջ»,– եզրափակեց Փաշինյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ ՀՀ 2–րդ նախագահն ու նրա որդին արդեն կալանավորված են։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Լրահոս
0