https://arm.sputniknews.ru/20260827/arsen-tvorvosjany-khvostacav-zbaghvel-anotevan-mnacats-arcakhci-yntaniqi-harcvov-106182582.html
Արսեն Թորոսյանը խոստացավ զբաղվել անօթևան մնացած արցախցի ընտանիքի հարցով
Արսեն Թորոսյանը խոստացավ զբաղվել անօթևան մնացած արցախցի ընտանիքի հարցով
Sputnik Արմենիա
ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարը թվարկեց պետական աջակցության ծրագրերը և նշեց` եթե տեղահանված քաղաքացիները դառնան ՀՀ քաղաքացի, ստանան իրենց... 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T15:23+0400
2026-08-27T15:23+0400
2026-08-27T16:05+0400
հայաստան
արցախ
բռնի տեղահանված
արսեն թորոսյան
բնակարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106183792_0:95:720:500_1920x0_80_0_0_a302c052e1589131ba1ad3c9142f2792.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արսեն Թորոսյանը խոստացավ, որ իր գործընկերները կզբաղվեն Արցախի ներկայացուցչության շենքում ապաստան գտած արցախցի Լիանա Այվազյանի բազմազավակ ընտանիքի խնդրով։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` վստահեցնելով, որ իր ղեկավարած գերատեսչությունն ամեն ինչ արել և շարունակում է անել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար։Ավելի վաղ գրել էինք, որ Արցախից բռնի տեղահանված, 4 երեխայի մայր Լիանա Այվազյանի ընտանիքը տեղահանումից հետո Երևանում 210 հազար դրամով բնակարան էր վարձակալել, սակայն տանտերը բարձրացրել է վարձավճարը, իսկ նոր պայմաններով վճարել նրանք այլևս չեն կարողացել։ Ստիպված դուրս են եկել տնից՝ չիմանալով, թե որտեղ են գիշերելու։Երբ նրան հիշեցրինք, որ անօթևան մնացած միայնակ կինը 4 երեխայի մայր է և առանց տան է մնացել, քանի որ տանտերը բարձրացրել է վարձակալության վճարը, նախարարը նորից սկսեց խոսել պետական աջակցության ծրագրերի մասին։Դիտարկմանը, թե անգամ այդ աջակցություն ստանալը չի օգնում, որ ընտանիքը կարողանա տուն վարձել, Թորոսյանը հակադարձեց։«Պետք է գտնել այդ տունը, ո՞նց են մյուս քաղաքացիները գտնում։ Մենք ունենք նաև բնակարանային հավաստագրեր, որոնցից կարող են օգտվել ու տուն գնել, այլ ոչ թե վարձով ապրելու համար տուն գտնել։ Մենք ունենք նաև մեր անապահովության համակարգը, որին քաղաքացիները կարող են դիմել, դրա անդամ դառնալ, սակայն պետք է բոլոր գործընթացներն անցնեն»,– ասաց նա։Նրան հիշեցրինք, որ նման խնդրի առաջ կանգնած արցախցի այլ ընտանիքներ ևս կան, որոնց մասին բարձրաձայնել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը` նշելով, որ վերջին օրերին նման ահազանգերը շատացել են, և խնդիրը խորքային է, Թորոսյանը հայտարարեց, որ բոլոր խնդիրների լուծման բանալին ՀՀ քաղաքացիություն ստանալն է։ Ըստ նրա` ԼՂ–ից տեղահանված ոչ բոլոր անձինք են ցանկանում ստանալ ՀՀ քաղաքացիություն և օգտվել պետության առաջարկած բնակարանային հավաստագրերից։Հիշեցնենք` ըստ վերջին տվյալների` բնակարանի գնման հավաստագիր է ստացել Արցախից բռնի տեղահանված 7743 ընտանիք (31,845 անձ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արսեն Թորոսյանը խոստացավ զբաղվել անօթևան մնացած արցախցի ընտանիքի հարցով
Sputnik Արմենիա
Արսեն Թորոսյանը խոստացավ զբաղվել անօթևան մնացած արցախցի ընտանիքի հարցով
2026-08-27T15:23+0400
true
PT3M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106183792_0:0:721:540_1920x0_80_0_0_e3aebe455b3d2568b05ff358490074fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, բռնի տեղահանված, արսեն թորոսյան, բնակարան, видео
հայաստան, արցախ, բռնի տեղահանված, արսեն թորոսյան, բնակարան, видео
Արսեն Թորոսյանը խոստացավ զբաղվել անօթևան մնացած արցախցի ընտանիքի հարցով
15:23 27.08.2026 (Թարմացված է: 16:05 27.08.2026) ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարը թվարկեց պետական աջակցության ծրագրերը և նշեց` եթե տեղահանված քաղաքացիները դառնան ՀՀ քաղաքացի, ստանան իրենց հավաստագիրը, ձեռք բերեն իրենց տունը, վարձի անհրաժեշտություն չի առաջանա։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արսեն Թորոսյանը խոստացավ, որ իր գործընկերները կզբաղվեն Արցախի ներկայացուցչության շենքում ապաստան գտած արցախցի Լիանա Այվազյանի բազմազավակ ընտանիքի խնդրով։ Նա այդ մասին ասաց
Sputnik Արմենիայի հետ զրույցում` վստահեցնելով, որ իր ղեկավարած գերատեսչությունն ամեն ինչ արել և շարունակում է անել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար։
Ավելի վաղ
գրել էինք, որ Արցախից բռնի տեղահանված, 4 երեխայի մայր Լիանա Այվազյանի ընտանիքը տեղահանումից հետո Երևանում 210 հազար դրամով բնակարան էր վարձակալել, սակայն տանտերը բարձրացրել է վարձավճարը, իսկ նոր պայմաններով վճարել նրանք այլևս չեն կարողացել։ Ստիպված դուրս են եկել տնից՝ չիմանալով, թե որտեղ են գիշերելու։
Թորոսյանը սկսեց թվարկել այն ծրագրերը, որոնք ՀՀ կառավարությունն իրականացնում է արցախցիներին աջակցելու համար, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ անօթևան մնացած ընտանիքի հարցին, նա ասաց` եթե անօթևան են մնացել, ապա պետք է օգտվեն բնակարանային աջակցության ծրագրից։
Երբ նրան հիշեցրինք, որ անօթևան մնացած միայնակ կինը 4 երեխայի մայր է և առանց տան է մնացել, քանի որ տանտերը բարձրացրել է վարձակալության վճարը, նախարարը նորից սկսեց խոսել պետական աջակցության ծրագրերի մասին։
Դիտարկմանը, թե անգամ այդ աջակցություն ստանալը չի օգնում, որ ընտանիքը կարողանա տուն վարձել, Թորոսյանը հակադարձեց։
«Պետք է գտնել այդ տունը, ո՞նց են մյուս քաղաքացիները գտնում։ Մենք ունենք նաև բնակարանային հավաստագրեր, որոնցից կարող են օգտվել ու տուն գնել, այլ ոչ թե վարձով ապրելու համար տուն գտնել։ Մենք ունենք նաև մեր անապահովության համակարգը, որին քաղաքացիները կարող են դիմել, դրա անդամ դառնալ, սակայն պետք է բոլոր գործընթացներն անցնեն»,– ասաց նա։
Նրան հիշեցրինք, որ նման խնդրի առաջ կանգնած արցախցի այլ ընտանիքներ ևս կան, որոնց մասին բարձրաձայնել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը` նշելով, որ վերջին օրերին նման ահազանգերը շատացել են, և խնդիրը խորքային է, Թորոսյանը հայտարարեց, որ բոլոր խնդիրների լուծման բանալին ՀՀ քաղաքացիություն ստանալն է։ Ըստ նրա` ԼՂ–ից տեղահանված ոչ բոլոր անձինք են ցանկանում ստանալ ՀՀ քաղաքացիություն և օգտվել պետության առաջարկած բնակարանային հավաստագրերից։
«Դրա համար մենք առաջարկում ենք, որ այդ տեղահանված քաղաքացիները դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ստանան իրենց հավաստագիրը, ձեռք բերեն իրենց տունը, որպեսզի վարձի անհրաժեշտություն չառաջանա։ Շատերը ստացել են քաղաքացիություն, և այս պահին ավելի քան 7000 մարդ հավաստագիր ունի։ Ով ՀՀ քաղաքացիություն չունի, միայն տեղահանվածի կարգավիճակ ունի»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք` ըստ վերջին տվյալների` բնակարանի գնման հավաստագիր է ստացել Արցախից բռնի տեղահանված 7743 ընտանիք (31,845 անձ)։