https://arm.sputniknews.ru/20260826/4-erekhaneri-majry-krkin-anotevan-e-mnacel-arcakhcineri-bnakapahvovman-khndri-hetqervov-106143720.html
4 երեխաների մայրը կրկին անօթևան է մնացել․ արցախցիների բնակապահովման խնդրի հետքերով
4 երեխաների մայրը կրկին անօթևան է մնացել․ արցախցիների բնակապահովման խնդրի հետքերով
Sputnik Արմենիա
Արցախի պետնախարարը նշում է, որ արցախցիների բնակապահովման խնդիրը խորքային է։ Նա լուծում է առաջարկում։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T19:45+0400
2026-08-26T19:45+0400
2026-08-26T19:45+0400
հայաստան
արցախ
նժդեհ իսկանդարյան
բնակարան
տուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106147200_14:0:1920:1072_1920x0_80_0_0_02a45766d4356ec69e905daec77ccf04.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված, 4 երեխայի մայր Լիանա Այվազյանի ընտանիքը կրկին անօթևան է մնացել։ Տեղահանումից հետո ընտանիքը Երևանում 210 հազար դրամով բնակարան էր վարձակալել, սակայն տանտերը բարձրացրել է վարձավճարը, իսկ նոր պայմաններով վճարել նրանք այլևս չեն կարողացել։ Ստիպված դուրս են եկել տնից՝ չիմանալով, թե որտեղ են գիշերելու։Ստեփանակերտում Լիանան մինչ ամուսնանալը հայոց լեզու և գրականություն է դասավանդել, ունեցել է սեփական կոկիկ տունը, իսկ այսօր 3 դստեր ու որդու հագուստը, դպրոցական պարագաներն ու անձնական իրերը պայուսակներով ու տոպրակներով շարված են Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի տարբեր անկյուններում։ Այս պահին ընտանիքի սննդի ծախսերը ևս հոգում է ներկայացուցչությունը։«Երեխաների համար չոր սնունդ եմ գնում, քանի որ տաք կերակուր պատրաստելու հնարավորություն չկա, իսկ ծախսերն օրեցօր շատանում են»,– նշեց արցախցի կինը։Ընտանիքի ամբողջ ունեցվածքը տեղավորվել է մի քանի պայուսակում, սակայն Լիանային մտահոգողը միայն կացարանը չէ․ սեպտեմբերն արդեն մոտ է, իսկ դպրոցահասակ չորս երեխաների կրթության հարցն օդում է կախված։«Հիմա անորոշության մեջ ենք․ չգիտենք՝ որտեղ ենք վարձով ապրելու, երեխաներս որ դպրոցն են հաճախելու, իսկ նրանք բոլորն էլ դպրոցահասակ են»,– ասաց նա։Լիանա Այվազյանի ընտանիքը, սակայն, միակը չէ։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտնեց, որ վերջին օրերին նման ահազանգերը շատացել են, և խնդիրը խորքային է։ Իսկանդարյանի խոսքով՝ այս պահին Մասիսում բնակվող մեկ այլ միայնակ մայր չորս երեխաների հետ նույնպես անտուն է մնացել, իսկ օրեր առաջ Ասկերանի շրջանից տեղահանված տարեց ամուսիններ են հայտնվել փողոցում և ժամանակավորապես ապաստանել լքված մանկապարտեզի շենքում։Պետնախարարն առաջարկում է Երևանից ոչ հեռու բնակելի թաղամասեր կառուցել բռնի տեղահանվածների համար։«Քանի որ պահանջարկ և գնաճ կա, կարծում եմ՝ ճիշտ տարբերակը կլինի բնակարաններ կառուցելն ու արցախցիներին տրամադրելը։ 10–20 տարի այդ մարդիկ ապրեն այդ տներում, որից հետո դրանք դառնան նրանց սեփականությունը»,– ասաց Իսկանդարյանը։Նա ընդգծեց` մայրաքաղաքին մոտ բնակվելը քմահաճույք չէ․ հեռու բնակավայրերում աշխատանք գտնելու խնդիր է առաջանում, քանի որ շատերի եկամտի միակ աղբյուրը հենց Երևանում է։Պետք է հրաժարվել հավաստագրից. արցախցիների համար գործարկված նոր ծրագրի մանրամասներըՀիշեցնենք` ըստ վերջին տվյալների` բնակարանի գնման հավաստագիր է ստացել Արցախից բռնի տեղահանված 7743 ընտանիք (31,845 անձ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106147200_395:0:1824:1072_1920x0_80_0_0_d7514d730c738c4bc4f34a1cda118cbc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, նժդեհ իսկանդարյան, բնակարան, տուն, видео
հայաստան, արցախ, նժդեհ իսկանդարյան, բնակարան, տուն, видео
4 երեխաների մայրը կրկին անօթևան է մնացել․ արցախցիների բնակապահովման խնդրի հետքերով
Արցախի պետնախարարը նշում է, որ արցախցիների բնակապահովման խնդիրը խորքային է։ Նա լուծում է առաջարկում։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված, 4 երեխայի մայր Լիանա Այվազյանի ընտանիքը կրկին անօթևան է մնացել։ Տեղահանումից հետո ընտանիքը Երևանում 210 հազար դրամով բնակարան էր վարձակալել, սակայն տանտերը բարձրացրել է վարձավճարը, իսկ նոր պայմաններով վճարել նրանք այլևս չեն կարողացել։ Ստիպված դուրս են եկել տնից՝ չիմանալով, թե որտեղ են գիշերելու։
«Տանտերը թանկացրեց վճարը։ Ասաց՝ եթե ուզում եք մնալ, վարձը դարձնում եմ 250 հազար դրամ։ Մենք էլ չկարողացանք վճարել ու դուրս եկանք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց երեխաներին միայնակ մեծացնող Լիանա Այվազյանը։
Ստեփանակերտում Լիանան մինչ ամուսնանալը հայոց լեզու և գրականություն է դասավանդել, ունեցել է սեփական կոկիկ տունը, իսկ այսօր 3 դստեր ու որդու հագուստը, դպրոցական պարագաներն ու անձնական իրերը պայուսակներով ու տոպրակներով շարված են Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի տարբեր անկյուններում։ Այս պահին ընտանիքի սննդի ծախսերը ևս հոգում է ներկայացուցչությունը։
«Երեխաների համար չոր սնունդ եմ գնում, քանի որ տաք կերակուր պատրաստելու հնարավորություն չկա, իսկ ծախսերն օրեցօր շատանում են»,– նշեց արցախցի կինը։
Ընտանիքի ամբողջ ունեցվածքը տեղավորվել է մի քանի պայուսակում, սակայն Լիանային մտահոգողը միայն կացարանը չէ․ սեպտեմբերն արդեն մոտ է, իսկ դպրոցահասակ չորս երեխաների կրթության հարցն օդում է կախված։
«Հիմա անորոշության մեջ ենք․ չգիտենք՝ որտեղ ենք վարձով ապրելու, երեխաներս որ դպրոցն են հաճախելու, իսկ նրանք բոլորն էլ դպրոցահասակ են»,– ասաց նա։
Լիանա Այվազյանի ընտանիքը, սակայն, միակը չէ։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտնեց, որ վերջին օրերին նման ահազանգերը շատացել են, և խնդիրը խորքային է։ Իսկանդարյանի խոսքով՝ այս պահին Մասիսում բնակվող մեկ այլ միայնակ մայր չորս երեխաների հետ նույնպես անտուն է մնացել, իսկ օրեր առաջ Ասկերանի շրջանից տեղահանված տարեց ամուսիններ են հայտնվել փողոցում և ժամանակավորապես ապաստանել լքված մանկապարտեզի շենքում։
«Կարծում եմ՝ կառավարությունը պետք է մեխանիզմներ ստեղծի վարձավճարների գնաճը վերահսկելու համար, իսկ ավելի խորքային լուծում պետք է տրվի բնակապահովման ծրագրին։ 1-3 հոգանոց ընտանիքները, բնականաբար, չեն կարողանում բնակարան ձեռք բերել»,– նշեց Իսկանդարյանը։
Պետնախարարն առաջարկում է Երևանից ոչ հեռու բնակելի թաղամասեր կառուցել բռնի տեղահանվածների համար։
«Քանի որ պահանջարկ և գնաճ կա, կարծում եմ՝ ճիշտ տարբերակը կլինի բնակարաններ կառուցելն ու արցախցիներին տրամադրելը։ 10–20 տարի այդ մարդիկ ապրեն այդ տներում, որից հետո դրանք դառնան նրանց սեփականությունը»,– ասաց Իսկանդարյանը։
Նա ընդգծեց` մայրաքաղաքին մոտ բնակվելը քմահաճույք չէ․ հեռու բնակավայրերում աշխատանք գտնելու խնդիր է առաջանում, քանի որ շատերի եկամտի միակ աղբյուրը հենց Երևանում է։
Հիշեցնենք` ըստ վերջին տվյալների` բնակարանի գնման հավաստագիր է ստացել Արցախից բռնի տեղահանված 7743 ընտանիք (31,845 անձ)։