https://arm.sputniknews.ru/20260827/aknhajt-anparkesht-martavarutjun-zakharvovan-khvosel-e-hhi-masin-106183935.html
Ակնհայտ անպարկեշտ մարտավարություն. Զախարովան խոսել է ՀՀ–ի մասին
Ակնհայտ անպարկեշտ մարտավարություն. Զախարովան խոսել է ՀՀ–ի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել, և դա կարող է ցավոտ լինել: 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T15:44+0400
2026-08-27T15:44+0400
2026-08-27T15:44+0400
հայաստան
ռուսաստան
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106178357_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2ee3b70d6552f74fcf8ba37f6cfe0484.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երկարաժամկետ հեռանկարում Երևանը կարող է ոչ միայն ԵՄ–ում չհայտնվել, այլև խաթարել հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար։«Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ գործընկերների հետ համաձայնեցնել իր եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրաբար փորձելով միաժամանակ օգուտներ քաղել եվրասիական ինտեգրացիայից և ընթանալ դեպի Եվրամիություն։ Հայաստանի իշխանությունների նման մարտավարությունը ակնհայտ անպարկեշտ է», - նշել է Զախարովան։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է` Երևանը մտադիր է ստանալ Եվրամիությանն անդամակցելու առավելություն՝ միաժամանակ չզոհաբերելով ԵԱՏՄ շրջանակում ունեցած արտոնությունները:«Եվ եթե ԵՄ-ն բացարձակապես ապակառուցողական քաղաքականություն չվարեր, որը նպատակաուղղված կենտրոնացած է ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն, տնտեսական, կոոպերացիոն կապերի խաթարման վրա, գուցե կարելի էր մտածել ինչ-որ հնարավորությունների մասին։ Բայց այստեղ հնարավորություններ չկան», - ասել է դիվանագետը։Նա հավելել է, որ Երևանի երկակի ուղին չունի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական հիմք և սկզբունքորեն չի կարող իրագործվել: ԵՄ-ին անդամակցելու ուղղությունն ընտրելու դեպքում Հայաստանն անխուսափելիորեն ստիպված կլինի հրաժարվել ԵԱՏՄ-ի առավելություններից։ Զախարովան կարծում է, որ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց հետո Հայաստանը խոր հակասությունների առջև կկանգնի ԵԱՏՄ-ում, և հիմնական հարվածը կկրի հենց Հայաստանը:Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106178357_215:0:1655:1080_1920x0_80_0_0_a28fbd085826ab3ba09a64f00e7de110.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, видео
հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, видео
Ակնհայտ անպարկեշտ մարտավարություն. Զախարովան խոսել է ՀՀ–ի մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել, և դա կարող է ցավոտ լինել:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երկարաժամկետ հեռանկարում Երևանը կարող է ոչ միայն ԵՄ–ում չհայտնվել, այլև խաթարել հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի
հայտարարությունը, որ Հայաստանն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար։
«Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ գործընկերների հետ համաձայնեցնել իր եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրաբար փորձելով միաժամանակ օգուտներ քաղել եվրասիական ինտեգրացիայից և ընթանալ դեպի Եվրամիություն։ Հայաստանի իշխանությունների նման մարտավարությունը ակնհայտ անպարկեշտ է», - նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է` Երևանը մտադիր է ստանալ Եվրամիությանն անդամակցելու առավելություն՝ միաժամանակ չզոհաբերելով ԵԱՏՄ շրջանակում ունեցած արտոնությունները:
«Եվ եթե ԵՄ-ն բացարձակապես ապակառուցողական քաղաքականություն չվարեր, որը նպատակաուղղված կենտրոնացած է ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն, տնտեսական, կոոպերացիոն կապերի խաթարման վրա, գուցե կարելի էր մտածել ինչ-որ հնարավորությունների մասին։ Բայց այստեղ հնարավորություններ չկան», - ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Երևանի երկակի ուղին չունի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական հիմք և սկզբունքորեն չի կարող իրագործվել: ԵՄ-ին անդամակցելու ուղղությունն ընտրելու դեպքում Հայաստանն անխուսափելիորեն ստիպված կլինի հրաժարվել ԵԱՏՄ-ի առավելություններից։ Զախարովան կարծում է, որ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց հետո Հայաստանը խոր հակասությունների առջև կկանգնի ԵԱՏՄ-ում, և հիմնական հարվածը կկրի հենց Հայաստանը:
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին
ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: