https://arm.sputniknews.ru/20260824/hhn-mtadir-e-arajikajum-sksel-em-andamakcutjan-hajt-nerkajacnelu-gvortsyntacy-pashinjan-106047361.html
ՀՀ–ն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ–ն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար․ Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյան խոսքով` երբ ՀՀ–ն գնալու տեղ չունի և այլընտրանքից զուրկ է, սա սպառնալիք է ՀՀ պետականությանը։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T11:41+0400
2026-08-24T11:41+0400
2026-08-24T12:11+0400
հայաստան
եվրամիություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106039652_0:0:1600:901_1920x0_80_0_0_f5f2a66ac434659bfc4e19f38a471e28.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանը մտադիր է առաջիկայում սկսել ԵՄ–ին անդամագրվելու դիմում ներկայացնելու գործընթացը։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը։Փաշինյանի խոսքով` կա նաև տնտեսական կոմպոնենտը։«Եվրոպական միության շուկային հասանելիություն ստանալու առաջին քայլերն են արվում, և սրա հնարավոր էֆեկտները տեսնելու ու հասկանալու ժամանակն էլ պետք է ունենա մեր ժողովուրդը»,– ասաց ՀՀ վարչապետը։Նրա խոսքով` Հայաստանում ԵՄ–ին անդամակցելու հանրաքվե կանցկացվի պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։«Ինչո՞ւ ենք որդեգրել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, և ինչո՞ւ ենք խոսում ԵՄ–ին անդամագրվելու օրակարգի մասին, եթե շատ հարցերի պատասխան չունենք։ Մի պարզ պատճառով՝ այն իրավիճակը, երբ ՀՀ–ն գնալու տեղ չունի և այլընտրանքից զուրկ է, սպառնալիք է մեր պետականությանը»,– ասաց Փաշինյանը։Նշենք, որ օգոստոսի 7-ին Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով` հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ իշխանությունը քաղաքացիներից ակնկալում է մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106039652_0:0:1422:1066_1920x0_80_0_0_f5bc20cd819db3b3dbe78c6512561dd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, նիկոլ փաշինյան
հայաստան, եվրամիություն, նիկոլ փաշինյան
ՀՀ–ն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար․ Նիկոլ Փաշինյան
11:41 24.08.2026 (Թարմացված է: 12:11 24.08.2026) Փաշինյան խոսքով` երբ ՀՀ–ն գնալու տեղ չունի և այլընտրանքից զուրկ է, սա սպառնալիք է ՀՀ պետականությանը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանը մտադիր է առաջիկայում սկսել ԵՄ–ին անդամագրվելու դիմում ներկայացնելու գործընթացը։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը։
«Հայաստանը նախ պետք է ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի․ առաջիկայում թերևս կսկսենք այս գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ ️Մենք հանրաքվե կանցկացնենք պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` կա նաև տնտեսական կոմպոնենտը։
«Եվրոպական միության շուկային հասանելիություն ստանալու առաջին քայլերն են արվում, և սրա հնարավոր էֆեկտները տեսնելու ու հասկանալու ժամանակն էլ պետք է ունենա մեր ժողովուրդը»,– ասաց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` Հայաստանում ԵՄ–ին անդամակցելու հանրաքվե կանցկացվի պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։
«Ինչո՞ւ ենք որդեգրել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, և ինչո՞ւ ենք խոսում ԵՄ–ին անդամագրվելու օրակարգի մասին, եթե շատ հարցերի պատասխան չունենք։ Մի պարզ պատճառով՝ այն իրավիճակը, երբ ՀՀ–ն գնալու տեղ չունի և այլընտրանքից զուրկ է, սպառնալիք է մեր պետականությանը»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ օգոստոսի 7-ին Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում
հայտարարեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով` հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ իշխանությունը քաղաքացիներից ակնկալում է մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին
ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: