00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:42
2 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է

© Sputnik / Aram NersesyanՍեդրակ Քոչարյան
Սեդրակ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2026
Բաժանորդագրվել
Երեկոյան փաստաբանները պատրաստվում են այցելել Սեդրակ Քոչարյանին:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Նշենք, որ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Սեդրակ Քոչարյանը օգոստոսի 26-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց: Սահմանափակված է նրա տեսակցությունների իրավունքը` բացառությամբ կնոջ ու երեխաների։
«Ենթադրվում է, որ մենախցում է պահվում, երեկոյան այցելելու ենք նրան»,-ասաց Կոչուբաևը:
Հիշեցնենք` երեկ` օգոստոսի 24-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ 2–րդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (մահացել է 2007 թվականին), Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Որսկանյանը, նրա կինն ու 2 դուստրերը:
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով։
Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են, իսկ որոշ ժամանակ անց ինքնազգացողության վատանալու պատճառով ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվել է բուժկենտրոն։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, բացի նրանցից, ևս 4 անձ է ձերբակալվել։
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։
Հավելենք նաև, որ այս գործողությունները, ինչպես նաև խուզարկություններ սկսեցին իրականացվել, երբ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկելՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Այդ ժամանակ Լևոն Քոչարյանը բավականին կոշտ արձագանք տվեց՝ ընդգծելով, որ ժողովրդավարական երկրում պետք է դատարանը որոշի, թե ինչն ում պետք է վերադարձվի, ոչ թե փաստացի երկրի առաջին դեմքը։ Քոչարյանը նաև նշեց՝ երկրի գլխավոր ամբիոնից ճնշում է գործադրվում դատարանի վրա։
Լրահոս
0