https://arm.sputniknews.ru/20260826/levvon-qvocharjani-bnakarani-khuzarkutjan-vorvoshman-dem-veraqnnich-bvoghvoq-e-nerkajacvel-106139911.html
Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Sputnik Արմենիա
Պաշտպանը շեշտել է` պատգամավորի տան խուզարկությունն անօրինական է եղել։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T14:45+0400
2026-08-26T14:45+0400
2026-08-26T14:47+0400
հայաստան
լևոն քոչարյան
տուն
խուզարկություն
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106086081_0:78:1500:922_1920x0_80_0_0_a7fb57f6c59bbf9013e3004a1c8f8a87.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։Նա նշել է, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացնելու մասին, հետևաբար մինչ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը` այդ կերպ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելը, ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում պետք է ներկայացներ միջնորդագիր Լևոն Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, ինչը սակայն չի կատարվել։Բացի այդ, ըստ Ալեքսանյանի, դատարանի որոշումը, որով թույլատրվել էր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարել, իր մեջ պարունակում է բացառապես օպերատիվ տվյալների հիման վրա եզրահանգումներ։«Այնինչ վիճարկվող որոշումից հետևում է, որ այդ օպերատիվ տվյալները չստուգված են և առհասարակ չգնահատված են, ինչը ևս ապօրինի է դարձնում դատարանի որոշումը»,– եզրափակել է փաստաբանը։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների ղեկավարները ձերբակալվել են
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106086081_84:0:1417:1000_1920x0_80_0_0_7927f8a281b0018c6098c0f39534acc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լևոն քոչարյան, տուն, խուզարկություն, դատարան
հայաստան, լևոն քոչարյան, տուն, խուզարկություն, դատարան
Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
14:45 26.08.2026 (Թարմացված է: 14:47 26.08.2026) Պաշտպանը շեշտել է` պատգամավորի տան խուզարկությունն անօրինական է եղել։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։
Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշել է, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացնելու մասին, հետևաբար մինչ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը` այդ կերպ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելը, ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում պետք է ներկայացներ միջնորդագիր Լևոն Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, ինչը սակայն չի կատարվել։
«Ուստի երեկվա ամբողջ գործընթացը կրել է անօրինական բնույթ»,– գրել է փաստաբանը։
Բացի այդ, ըստ Ալեքսանյանի, դատարանի որոշումը, որով թույլատրվել էր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարել, իր մեջ պարունակում է բացառապես օպերատիվ տվյալների հիման վրա եզրահանգումներ։
«Այնինչ վիճարկվող որոշումից հետևում է, որ այդ օպերատիվ տվյալները չստուգված են և առհասարակ չգնահատված են, ինչը ևս ապօրինի է դարձնում դատարանի որոշումը»,– եզրափակել է փաստաբանը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ
դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց։ Ռոբերտ Քոչարյանը
դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։